• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լեդի և ջենտլմեն

Ցանկալի է  գիտենալ, թե ով է իսկական լեդին և իսկական ջենտլմենը:

Ահա չափանիշները:

Իսկական ջենտլմենը չափի մեջ խնայող  է, նա տիկնոջ համար երբեք վարդեր չի գնում, եթե  վաճառվում են արևածաղիկներ:

Իսկական լեդին չի կարող ունենալ չափից  շատ պայուսակներ և կոշիկներ:

Իսկական ջենտլմենը սիրում է սպորտ, ֆուտբոլային խաղի հեռարձակման ժամանակ  անկախ ամեն ինչից խելակորույս է:

Իսկական լեդիի վերնաշապիկը պետք է մեկ համար փոքր լինի, իսկ կոշիկները` ավելի մեծ չափսերի:

Իսկական ջենտլմենը հետևում է իր արտաքինին, ամեն անգամ նա ուշադիր նայում է, թե ինչպես են արդուկում իր վերնաշապիկը:

Եթե իսկական լեդին ցանկանում է կտրել մազերը,  նա պետք է գնա վարսավիրանոց և նաև պեդիկյուր անի:

Իսկական ջենտլմենը լավ է հասկանում կենցաղը: Նա ուրախությամբ բացատրում է տիկնոջը, թե ինչպես պետք է տեղադրել լվացքի մեքենան և նոր պահարանը:

Եթե խանութում լեդին որև է նոր բան է տեսնում, և “դողում է նրա սիրտը“, պետք է անպայման գնի, որպեսզի խուսափի դեպրեսիայից:

Իսկական ջենտլմենը հոգում  է կենդանիների մասին և առավոտյան թույլ է տալիս իր սիրելի շանը զբոսնել կնոջ հետ

Իսկական լեդիի համար նշանակություն պետք է չունենան տղամարդու ոչ վատ, ոչ էլ լավ խոսքերը:

Իսկական լեդին երբեք երեկոյան չի մտածում, թե ինչ կհագնի առավոտյան, և նա երբեք չի սխալվում:

Իսկական ջենտլմենը զուսպ է, անգամ, երբ կինը մաքրում է բնակարանը:

Իսկական լեդին  երբեք չի փորձում  բացատրել տղամարդուն, որ նա հիմար է, քանի որ կասկածի տակ կդնիիր ընտրությունը:

Իսկական ջենտլմենը սիրում է ճանապարհորդել:

Իսկական լեդին  պետքէ  հիշի, որ գլուխը պետք է միշտ բարձր պահել, իսկ ստամոքսը`  ցածր: