• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան հավաքին կրթահամալիրի 2016թ. մրցանակներ շնորհելու մասին

ՀՐԱՄԱՆ
13.05.2016թ.

Կրթահամալիրի 2016թ. մրցանակների ժամանակացույցի համաձայն հեղինակային կրթական ծրագրերի մայիսյան հավաքին տրվում են «Հակոբ Հակոբյան», «Վահան Ասատրյան», «Ռուդիկ Հարոյան», «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Մուտք մանկավարժություն», «Գրադարանի աղջիկ» մրցանակները։ Այդ նպատակով.

  1. «Հակոբ Հակոբյան» 2016թ. մրցանակը շնորհել.
  • դասավանդող Լիանա Հակոբյանին՝ ֆլեշմոբի ծրագրման-կազմակերպման-տարածման մեջ հետևողական ջանքեր ներդնելու համար.
  • Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Վարդան Վարդանյանին՝ մաթեմատիկայի խորացված ուսուցման, բնապահպանական ուսումնական նախագծերի համար.
  1. «Վահան Ասատրյան» 2016թ. մրցանակը շնորհել.
  • Արմինե Թոփչյանին՝ «Բանգլադեշ անիվների վրա», «Տրիաթլոնը կրտսեր դպրոցում» ուսումնական նախագծերի հետևողական իրականացման-տարածման  համար.
  • Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Ֆրեդ Սահակյանին՝ ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, բարձունքների նվաճման ուսումնական նախագծերի իրականացման համար.
  1. «Ռուդիկ Հարոյան» 2016թ. մրցանակը շնորհել.
  • կրթահամալիրի դասավանդող Մարինե Մկրտչյանին՝ պարի, ծեսի, ազգային խաղերի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
  • Ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորող Ջուլիետա Սիմոնյանին՝ «Ցտեսություն» ուսումնական նախագծի պարային մասի կազմակերպման, ազգայիտն պարի տարածման ուսումնական նախագծերին մասնակցության համար.
  1. «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ» 2016թ. մրցանակը շնորհել կրթահամալիրի դասավանդող Հասմիկ Թոփչյանին՝ նախագծային ուսուցման ծրագրերի, ուսուցման մեջ օտար լեզուների հետևողական կիրառման համար.
  2. «Մուտք մանկավարժություն» 2016թ. մրցանակը շնորհել Ստեփան Թորոյանին՝ պարող կրթահամալիրի համար.
  3. «Գրադարանի աղջիկ» 2016թ. մրցանակը շնորհել Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Սիրանուշ Սահակյանին «Վիքիպեդիայի խմբագրություն» նախագծի համար.
  4. կրթահամալիրի պարգևատրման ֆոնդի միջոցներից.
  • դասավանդողներ Լիանա Հակոբյանին, Մարինե Մկրտչյանին, Հասմիկ Թոփչյանին, Ստեփան Թորոյանին և Արմինե Թոփչյանին որպես մրցանակ հատկացնել 120.000-ական ՀՀ դրամ.
  • սովորողներ Վարդան Վարդանյանին, Ֆրեդ Սահակյանին, Ջուլիետա Սիմոնյանին, Սիրանուշ Սահակյանին նշանակել կրթաթոշակ 6 ամիս ժամկետով ամսական 10.000-ական դրամ, ընդամենը՝ 60.000-ական դրամ.
  1. մրցանակները հանձնել մայիսի 13-ին՝ մեդիաուրբաթ-համերգի ժամանակ։

Հիմք` կրթահամալիրի 2016թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2016թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի տնօրենի «2016թ. ստոգատեսային, անվանական մրցանակների մասին» հրամանը:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան