• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2015-2016 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
11.05.2016թ.

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի «2015-2016 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին» 2016թ մայիսի 6-ի թիվ 412-Ա/2 հրամանը, կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա ուսպլանները` 2015-2016 ուստարվա 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման նպատակով.

  1. կրթահամալիրի հանրակրթական հաստատություններում ստեղծել քննական կենտրոններ և նշանակել ղեկավարներ.
  • Ավագ դպրոցում. ղեկավար՝ Գևորգ Հակոբյան, օգնական՝ Լիլիթ Գասպարյան.
  • Դպրոց-պարտեզում. ղեկավար՝ Անահիտ Հարությունյան, օգնական՝ Անուշ Հովհաննիսյան.
  • Նոր դպրոցում. ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան, օգնական՝ Արմինե Տեր-Արսենյան.
  1. դպրոցների ղեկավարներին.
  • կազմակերպել 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակի և ուստարվա արդյունքների ամփոփումը.
  • քննական կենտրոնների ղեկավարներին ներկայացնել քննության թույլատրվածների ցուցակները.
  • առարկայական խորհրդատվությունների ժամանակացույցը.
  1. Մարթա Ասատրյանին, Նառա Նիկողոսյանին, Տաթև Բլեյանին՝ կահավորել քննական կենտրոնները՝ ըստ մասնակիցների քանակի.
  2. քննական կենտրոնների ղեկավարներին՝ ղեկավարվելով 2016թ. մայիսի 6-ի թիվ 412-Ա/2 և 2012թ. մայիսի 3-ի թիվ 388-Ն հրամաններով, ընդունել ի գիտություն ՀՀ ԿԳՆ հաստատած՝ գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցը, մինչև մայիսի 20-ը հաստատման ներկայացնել.
  • 9-րդ և 12-րդ դասարաններում ֆիզկուլտուրայի քննության օրերը (հավելված 1).
  • քննական հանձնաժողովների կազմերը (հավելված 2).
  • ապահովել mskh.am-ի «Քննական կենտրոն» էջում օպերատիվ հրամանում հիշատակված հիմքերի, աշխատանքներին վերաբերող տեղեկությունների, արդյունքների հրապարակումը.
  1. քննական թեստերը ստանալու և քննական կենտրոններ հասցնելու պատասխանատու համարել Յուրա Գանջալյանին.
  2. Մարիետ Սիմոնյանին՝ համակարգել 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման միասնական կարգի և մայրենի լեզվի, մաթեմատիկայի առաջադրանքների մշակումը.
  3. Լիլիթ Գասպարյանին՝ ավարտական և պետական ավարտական յուրաքանչյուր քննության ավարտից հետո ԳԹԿ-ի կայքում մուտքագրել քննությունների արդյունքները՝ դպրոցների անհատական էջերում՝ «Ավարտական քննություններ» բաժնի «Գնահատականներ» ենթաբաժնում (Էջի մուտքի անունը և ծածկագիրը տրամադրվում է միայն պատասխանատուին).
  4. Նոր դպրոցի և Գեղարվեստի դպրոցի 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգումը կազմակերպել Նոր դպրոցի քննական կենտրոնում, Դպրոց-պարտեզի և Հիմնական դպրոցի 4-րդ դասարանցիներինը՝ Դպրոց-պարտեզում.
  5. հիշեցնում եմ դպրոցների ղեկավարներին, որ փոխադրական, ավարտական և պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունք ստանում են այն սովորողները, ովքեր 2015-2016 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր չունեն կիսամյակների և ուստարվա արդյունքներով. դպրոցների գրասենյակների ղեկավարներին՝ անհատապես զգուշացնել շրջանավարտի (4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանցիներ) ծնողին (օրինական ներկայացուցչին), որ ուսումնառության պայմանագրերով նախատեսված վճարներն ամբողջությամբ պետք է կատարել մինչև 2016թ. մայիսի 20-ը.
  6. գրասենյակների ղեկավարներին՝ հրամանին 24 ժամվա ընթացքում անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին):

   Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան