• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

11-րդ դասարանների պատանիների հետ դաշտային և աղջիկների հետ առաջին բուժօգնության ուսումնական պարապմունքներ անցկացնելու մասին

ՀՐԱՄԱՆ

05.05.2016 թ.

Կրթահամալիրի Ավագ դպրոցի 11-րդ դասարանների պատանիների հետ ուսումնական ծրագրով նախատեսված դաշտային պարապմունքներ անցկացնելու համար.

  1. նախնական զինվորական պատրաստության ուսումնասիրման ծրագրով նախատեսված դաշտային ուսումնական միացյալ պարապմունքը կազմակերպել թիվ 25149 զորամասում, 2016թ. մայիսի 11-ին.
  2. մեկնումը՝ մայիսի 11-ին, ժամը 8.30, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ. Անդրանիկի հուշարձանի տարածքից, Մալաթիա-Սեբաստիա զինկոմիսարիատի տրամադրած ավտոբուսներով.
  3. դաշտային պարապմունքների պատասխանատուներ ճանաչել կրթահամալիրի զինղեկ Բորիս Վարդանյանին, Խորեն Հազարումյանին  և Գոհար Դանիելյանին.
  4. դաշտային պարապմունքների մասնակիցները (ցուցակը կցվում է) կրում են մարզական հագուստներ, իրենց հետ ունենում են անհատական օգտագործման խմելու ջուր և մեկ անգամ ուտելու սնունդ.
  5. կրթահամալիրի Ավագ դպրոցի 11-րդ դասարանների աղջիկները (ցուցակը կցվում է) 2016թ. մայիսի 11-ին մասնակցում են ուսումնական ծրագրով նախատեսված առաջին բուժօգնության ուսումնական վարժանքին: Սկիզբը՝ ժամը 9:20, ավարտը՝ 12:30։ Մասնակիցները պարապմունքի ներկայանում են մարզական հագուստով: Պարապմունքների կազմակերպման պատասխանատուներ եմ ճանաչում Նաիրա Հարությունյանին, Դավիթ Ֆահրադյանին և Քրիստինե Սահակյանցին: Պարապմունքները կազմակերպել Մայր դպրոցի մեծ մարմնամարզական մարզադահլիճում.
  6. Ավագ դպրոցի կազմակերպիչը, դպրոցի ղեկավարը առավելագույն աջակցություն են ցուցաբերում նշված պարտադիր պարապմունքների նախապատրաստմանը և անցկացմանը.
  7. պարապմունքների պատասխանատուները պատանիների և աղջիկների մասնակցության հաշվառման տեղեկությունները ներկայացնում են Ավագ դպրոցի գրասենյակ: Դպրոցի ղեկավարը մայիսի 17-ի վարչական խորհրդին բացատրություն են ներկայացնում պարապմունքներին յուրաքանչյուր պատանու և աղջկա բացակայության վերաբերյալ.
  8. մասնակցության արդյունքները դիտվում են որպես կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված մարզական-հայրենագիտական, հիգիենայի-առողջագիտական ուսումնական գործունեության  մեկտարյա արդյունքներ.
  9. գրասենյակների ղեկավարները սույն հրամանին անհապաղ ծանոթացնում են բոլոր պատասխանատուներին, 11-րդ դասարանների սովորողներին և նրանց ծնողներին.
  10. պարապմունքների պատասխանատուները դրանց ընթացքը և արդյունքները լուսաբանում են mskh.am-ում:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Աղջիկների ցուցակ

1. Գալստյան Լուսինե Հրաչյայի
2. Գևորգյան Լիանա Վահագնի
3. Իսախանյան Էմմա Խորենի
4. Հակոբյան Աստղիկ Մայիսի
5. Հայրապետյան Էլինա Ռուբենի
6. Ղալամքարյան Նարե Արամազդի
7. Մամիկոնյան Աստղիկ Վարդանի
8. Սահակյան Սոնա Հրաչյայի
9. Սիմոնյան Մայա Վահանի
10. Ավետիսյան Անի Կարապետի
11. Գևորգյան Մարիամ Արթուրի
12. Կիրակոսյան Սոնա Մուշեղի
13. Հակոբյան Արինա Համլետի
14. Հակոբյան Էլինա Համլետի
15. Հայրապետյան Անահիտ Կարենի
16. Մաթևոսյան Աննա Անդրանիկի
17. Սիմոնյան Արփինե Արգիշտիի
18. Հովսեփյան Վիկտորյա Էդիսոնի
19. Բաբայան Մարիա Արտյոմի
20. Եղոյան Սյուզի Համայակի
21. Խաչատրյան Սոնա Արամի
22. Հովհաննիսյան Մանե Գագիկի
23. Մարտիրոսյան Բիատրիչե Կամոյի
24. Հարությունյան Դիանա Աղասիի
25. Բաղդասարյան Լիլիթ Արմենի
26. Բաղդասարյան Նվարդ Արմենի
27. Թագվորյան Մարիամ Ժանի
28. Խաչատրյան Լիլիթ Արթուրի
29. Խաչատրյան Սոնա  Գարեգինի
30. Հարությունյան  Աննա Նորայրի
31. Ճշմարիտյան Շուշաննա Գարիկի
32. Մխիթարյան Աննա Արմենի

Տղաների ցուցակ

1. Ամիրխանյան Հովհաննես Արմանի
2. Այվազյան Արման Արմենի
3. Ավիդիսան Արբի Հենրիկի
4. Գուրգենյան Հայկ Արամի
5. Դումանյան Անդրեաս Լևոնի
6. Խլոյան Նարեկ Գարիկի
7. Կարապետյան Ռոբերտ Կարենի
8. Կարապետյան Սուրեն Արամի
9. Հակոբյան Էդուարդ Վահրամի
10. Համբարձումյան Զավեն Վարդանի
11. Հայրապետյան Գևորգ Գագիկի
12. Վարդանյան Վարդան  Վլադիկի  
13. Արուստամյան Վահագն Հովհաննեսի
14. Դիլանյան Արսեն Արտյոմի
15. Հովհաննիսյան Սամվել Թորոսի
16. Միսակյան Մարտին Արմենի
17. Միքաելյան Արման Տիգրանի
18. Սահակյան Էրիկ Էդգարի
19. Սահայկան Ֆրեդ Վահեի
20. Սարգսյան Գևորգ Կարենի
21. Քելեշյան Հակոբ Նազարի
22. Ավետիսյան Աշոտ Գևորգի
23. Բակոյան Էդուարդ Արթուրի
24. Գասպարյան Էդուարդ Գագիկի
25. Գրիգորյան Վահագն Կարենի
26. Հակոբյան Սարգիս Վահագնի
27. Միդոյան Արարատ Արմենի
28. Մկրտչյան Մարտին Գեղամի
29. Ոսկանյան Էրիկ Գրիգորի
30. Պետրոսյան Արման Հրանտի
31. Սահակյան Էդուարդ Արթուրի
32. Ստամբոլցյան Լևոն Նորիկի
33. Վարդանյան Էնրի Վարդանի
34. Բաբաև Ալբերտ Սեմյոնի
35. Բարսեղյան Դավիթ Հակոբի
36. Բերակչյան Արման Վաչագանի
37. Գեղամյան Արամ Կարենի
38. Մարգարյան Արթուր Գեղամի
39. Միրզոյան Վահե Իվանի
40. Շիշանով Էդմոնդ Սերգեյի
41. Պարսամյան Էդմոնդ Էդգարի
42. Տոնոյան Արեգ Աշոտի