• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
03.05.2016թ.

Վանաձորի Ա. Իսահակյանի անվան թիվ 2 դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Գայանե Ղարագյոզյանը, կազմակերպիչ-մաթեմատիկայի ուսուցիչ Այծեմնիկ Ֆրանգուլյանը և 8-րդ դասարանի սովորող Լիանա Հովհաննիսյանը Հեղինակային կրթական ծրագրերի հեինակների մայիսյան ամենամյա ստեղծագործական 11-րդ բաց հավաքին մասնակցելու համար կրթական փոխանակումների ծրագրով մայիսի 4-5-ին հյուրընկալվելու են կրթահամալիրում։ Կրթահամալիրում  խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել  Վարդուհի Հայրյանին և ընկերներին.
  2. ընդունել ի գիտություն միջին դպրոցի ղեկավարի ներկայացրած ընդունելության ծրագիրը.
  3. խմբի գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Գեղարվեստի դպրոցի կացարանում, պատասխանատու` Քնարիկ Ներսիսյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան

 

Մայիսի 4

  • Դիմավորում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, տեղավորում Գեղարվեստի դպրոցի կացարանում (պատասխանատու՝ Լուսինե Ալեքսանյան և սովորողներ)
  • Շրջայց միջին, ավագ դպրոցներում (պատասխանատու` Վարդուհի Հայրյան և սովորողներ)
  • Ֆոտոցուցահանդես Մարմարյա սրահում (պատասխանատու՝ Անի Սարգսյան և կինոգործի ակումբի սովորողներ)
  • ճաշ միջին դպրոցում
  • Կրթական փոխանակման ծրագիր. «Սեբաստիա» համերգասրահ: Հյուր՝ Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոց  (պատասխանատու` Մերի Առաքելյան և սովորողներ)
  • մասնակցություն «Գրանտ»  ակումբի բասկետբոլիստների և կրթահամալիրի թիմի ընկերականխաղին
  • Հեծանվաերթ
  • ընթրիք Գեղարվեստի դպրոցում

Մայիսի 5

  • Վերկաց
  • Մասնակցություն ընդհանուր պարապմունքին Գեղարվեստի դպրոցում
  • Նախաճաշ Գեղարվեստի դպրոցում
  • Ծանոթացում Գեղարվեստի դպրոցի արվեստանոցներին
  • Համատեղ ուսումնական նախագիծ Գեղարվեստի դպրոցում
  • Ճաշ Գեղարվեստի դպրոցում
  • Համատեղ աշխատանք գեղարվեստի պարտեզում
  • Մարզական ժամ, քայլք կրթական պարտեզում (պատասխանատու` Վարդուհի Հայրյան և սովորողներ)
  • Մեկնում: