• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 դպրոցի սովորողների խմբի ընդունելությունը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
29.04.2016թ.

Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը Մայիսյան ամենամյա 11-րդ բաց հավաքի շրջանակներում մայիսի 2-ին հյուրընկալվելու է կրթահամալիրում։ Կրթահամալիրում  խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.
1. ընդունելության պատասխանատու ճանաչել  Միջին դպրոցին.
2. Մարգարիտ Սարգսյանի ներկայացմամբ ընդունել ի կատարումն ընդունելության ծրագիրը (հավելված).
3. սնունդը` յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Մայր դպրոցի խոհանոց-լաբորատորիայում:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված
Ծրագիր

10:00   դիմավորում Մայր դպրոցում, ծանոթացում դպրոցին
10:30   բաց դասեր կրթահամալիրի միջին, ավագ դպրոցներում
11:50 - 12:35 Մաթեմատիկական խաղ. Սյուզի Հակոբյան և 6-րդ դասարանի սովորողներ
13:30 - 13:50  ընդմիջում
14:00   Պարատուն
15:00   Մարզական պարապմունք
16:00   Ճանապարհում

Նախագծի համակարգողներ` Տաթև Աբրահամյան, Սյուզի Հակոբյան