• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նկատողություն հայտարարելու մասին

ՀՐԱՄԱՆ
29.04.2016թ.

Այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը՝ 12.10, Նոր դպրոցի բակում արձանագրեցի, որ հյուսն Մանուկ Բաբայանը Նոր դպրոցի ղեկավար Նաիրա Նիկողոսյանի և Զոյա Ժամկոչյանի ներկայությամբ ցուցադրաբար ծխում էր: Ինձ տեսնելով՝ անմիջապես հանգցրեց ծխախոտը և մնացորդը նետեց խոտերի մեջ: Եվ սա առաջին անգամը չէ: Ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին ՀՀ օրենքի հոդված 11-ի 1.1 կետը և կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային պայմանագիրը բազմիցս խախտելու համար Մանուկ Բաբայանին հայտարարել խիստ նկատողություն, ս.թ. մայիսի 2-ից տրամադրել հերթական արձակուրդը և արձակուրդի ավարտից անմիջապես հետո լուծել աշխատանքային պայմանագիրը: Նաիրա Նիկողոսյանին և Զոյա Ժամկոչյանին հայտարարել նկատողություն:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան