• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Վրացերենի օրեր կրթահամալիրում» 2016թ. նախագծի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 16-218

12.02.2016թ.

 

Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողների, ուսուցիչների և ծնողների 51 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2016թ. ծրագրով նախատեսված «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծով ապրիլի 14-17-ը Երևանում հյուրընկալվելու է կրթահամալիրում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Լուսինե Բուշին, Հերմինե Անտոնյանին, ընդունող դպրոց՝ ավագ դպրոց (Մարթա Ասատրյան, Ռինա Շագինյան և սովորողներ).
  2. ընդունել ի գիտություն Լուսինե Բուշի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
  3. հյուրերի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Դպրոց-պարտեզի (պատասխանատու` Տաթև Բլեյան), Հիմնական դպրոցի (պատասխանատու` Շամիրամ Պողոսյան) և Գեղարվեստի դպրոցի (պատասխանատու` Քնարիկ Ներսիսյան) կրթական փոխանակումների կացարաններում
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ կացարանների խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

        
Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան