• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոլանդացիներ... և գերմաներեն

 

Ինչպես արդեն իմացանք, այսօր կրթահամալիրում կրկին հյուրեր ունեինք, այս անգամ հոլանդացիներ: Բայց արի ու տես, որ այս հոլանդացիներին հետաքրքրում էին ոչ միայն կրթահամալիրը, կրթական ծրագրերը, այլ նաև գերմաներենը: «Կարելի՞ է ներկա գտնվել Ձեր գերմաներեն դասաժամին»,- հարցրեց պարոն Փիթ Գրաաֆը, ով Հոլանդիայում աշխատում է որպես աշխարհագրության ուսուցիչ: Դե, իհարկե, սիրով հրավիրեցի նրան, և գերմաներեն դասը վերածվեց հետաքրքիր և բովանդակալից զրույցի: Մեր "mskh.am"-ին ծանոթանալուց հետո պարոն Փիթը ներկայացրեց իր դպրոցի ինտերնետային կայքը: Թեպետ աշակերտների փոխանակման որևէ ծրագիր հոլանդացիների հետ նա չկարողացավ առաջարկել, քանի որ Հոլանդիայում դպրոցները ֆինանսավորում ստանում են պետության կողմից, այդուհանդերձ նրա հետ զրույցում մենք իմացանք, որ Հոլանդիայում գերմաներեն լեզվի մասնագետների պահանջարկը բավական մեծ է, չնայած որ աշխատավարձը այնքան էլ բարձր չէ, ի տարբերություն Ավստրիայի, որտեղ ուսուցիչները ամսական ստանում են մոտ 5000 եվրո: Վերջում պարոն Գրաաֆը մեզ նվիրեց թղթից պատրաստված գրիչներ և մի զույգ ճենապակե փոքրիկ կոշիկներ՝ որպես հուշանվեր Հոլադիայից: