• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետաքրքիր է իմանալ (Քնի մասին)

Բոլորս էլ դպրոցում դասեր սովորում ենք, բայց լինում են դեպքեր, երբ ուղղակի մի բանը որ 10 անգամ էլ կարդաս, չես հասկանա: Ահա ես մի քանի օր առաջ պատրաստվում էի ստուգողականի, կանոն էր, որը պիտի անգիր սովորեի, մեկ անգամ կարդացի, երկրորդ անգամ կարդացի, երրորդ անգամ կարդալը անիմաստ ինձ թվաց, քանի որ ես ուղղակի ոչինչ չէի հասկանում: Ես էլ սկսեցի փնտրել մեր տան եղած բոլոր թերթերում, համացանցում, գրքերում, ինչպես կարելի է ամրապնդել սովորածը:

 Երկար ժամերի աշխատանքը ապարդյուն չէր: Ես գտա մի թերթ, որի մեջ գրված էր իմ հարցի պատասխանը: Թերթում գրված էր.  «Գեմանական ուսումնասիրության համաձայն, դաս սովորելու լավագույն ձևը այն սովորելուց հետո 10-15 րոպե ննջելն է, քանի որ վերջինս օգնում է, որ սովորածը ամրապնդվի, դրոշմվի հիշողության մեջ»: Այս հոդվածը կարդալուց հետո, որոշեցի փորձել: Հավատեցնում եմ ձեզ` ստացվեց: