• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնում ենք Իզմիր

Դեռևս մարտ ամսին նախագծեցինք անելիքներս: Հայտարարվեց Իզմիր մեկնելու մասին: Անմիջապես հավաքագրվեցին սովորողները: Հաջորդ քայլը եղավ հանդիպումը սովորողների և զրույցները ծնողների հետ: Պետք է ասել, որ ճամփորդությունը ոգևորել է սովորողներին:
  Աշխատանքների բաժանումն արված է. Անի Սարգսյանն ու Գնել Հարությունյանը սկսել են նկարահանումները, որոնք պատրաստ կլինեն տեսանյութերի տեսքով: Ապրիլի հինգից սովորողները կսկսեն անգլերենի և պարի պարապմունքները: Պարբերաբար հանդիպումներ են նախատեսվում սովորողների և նրանց ծնողների հետ: