• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շատ ուրախ շաբաթ

Այս շաբաթը մեզ համար շատ կարևոր և ուրախ շաբաթ էր: Գիտեք` ինչու…

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընկեր Լուսինեն էլեկտրոնային գրատախտակով մեզ ցուցադրեց անգլերեն երգ հինգ կապիկների մասին ու ասեց, որ այս երգը մեզ է ուղարկել միս Ստելլան` մեր անգլերեն ուսուցչուհին: Իհարկե, հիմա նա մեզ դաս չի տալիս, որովհետև փոքրիկ բալիկ ունի և նրան է մեծացնում, բայց մեզ հիշել է, կարոտել է ու երգ է ուղարկել մեզ: Երբ երգը մի քանի անգամ լսեցինք, վերջացրինք, օրիորդ Լուսինեն հարցրեց, թե կցանկականք տեսնել միս Ստելլայի բալիկի` Սիոնայի լուսանկարները: Մենք ասացինք, որ ուզում ենք, և ընկեր Լուսինեն մեզ ցույց տվեց միս Ստելլայի փոքրիկ ու անուշիկ աղջկա և միս Ստելլային նկարները: Մենք շատ ուրախացանք ու սկսեցինք ծափահարել:Իսկ հետոոոոո…Ընկեր Լուսինեն և միս Ստելլան Skype-ով միացան, և մենք տեսանք միս Ստելլային ու հասկացանք, որ նրան շատ ենք կարոտել, ու նա էլ մեզ տեսավ ու հասկացավ, որ մեզ է շատ կարոտել: Հետո մենք մի երգ նվիրեցինք միս Ստելլային և հրաժեշտ տվեցինք: Մենք ուզում ենք, որ նա շուտ գա: