• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղային դաս Ալբայի հետ Հայ-իբերոամերիկյան մշակութային կենտրոնում

 

Իսպանացի  Ալբայի հետ այսօրվա խաղային դաս-հանդիպումը, կարծում եմ,  հետաքրքիր ու ոգևորող փորձ էր  միջին և ավագ դպրոցի իսպաներենի խմբերի աշակերտների համար: Հանդիպումը  տեղի ունեցավ Երևանում արդեն մի քանի տարի  գործող Հայ-իբերոամերիկյան մշակութային կենտրոնի գրադարանում` եզակի իր բնույթով, իսպաներեն գրքերի` Երևանի համար աննախադեպ մեծ հավաքածուով, որտեղ կարել է գտնել թե իսպանական ու լատինաամերիկյան գրականություն, թե համաշխարհային գրականության բաղմաթիվ նմուշներ` իսպաներեն թարգմանությամբ: Ցավոք սրտի իսպաներեն թարգմանված հայ գրականություն գրեթե բացակայում էր, եզակի նմուշներից էր Պարույր Սևակի`իսպաներեն թարգմանված բանաստեղծությունների ժողովածուն, որից մի  օրինակ այժ արդեն կարող եք գտնել ՄՍԿՀ  Տիգրան Հայրապետյան գրադարանում:

Հիշեցնեմ, որ Իբերոամերիկյան կենտրոնը գործում է Այգեձոր 23 հասցեում. կենտրոնի գրադարանը բաց է բոլոր ցանկացողների համար, իսկ ընթերցասերների համար այստեղ ամեն շաբաթ օր կազմակերպվում են գրական քննարկումներ իսպանալեզու գրականության որևէ ստեղծագործության շուրջ: Կենտրոնի աշխատանքների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/groups/147685041932288/?fref=ts