• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռազմամարզական խաղեր 2016. սեմինար-պարապմունք

Ռազմամարզական բլոգ

Խաղի նկարագիր

Վայրկյանացույցով տրվում է ժամանակի մեկնարկ: Խաղի համար նախապատրաստվում են առաջին երկու թիմերը:

Առաջին թիմը կատարում է առաջադրանք՝ կրակադաշտից անսարք մեքենայի դուրսբերում։

Երկրորդ թիմը խոչընդոտում է մեքենայի դուրսբերումը` վոյելբոլի գնդակներով ստեղծելով կրակահերթի տպավորություն:

Առաջին թիմի առաջադրանքի նկարագիրը։ Երեք հետախույզներ հեծանիվներով գնում են և մեքենային են ամրացնում պարանները: Հեծանիվով վերադառնում են իրենց թիմի մոտ` հայտնելով, որ մեքենան պատրաստ է դուրսբերման: Ամբողջ խումբը վազքով մոտենում են մեքենային ` ձգելու պարաններից: Մեքենան քաշելուց հետո նշվում է ժամանակը: Հակառակորդ խմբի կողմից գնդակով հարվածից վիրավորվածները խաղից դուրս են գալիս: Թիմի դատավորվերը և խաղավարները մանկավարժ-մարզիչներն են:

Երկրորդ թիմի առաջադրանքի նկարագիրը։ Երկրորդ թիմի անդամներին  տրվում է մեկական գնդակ՝ կրակ արձակելու համար: Հակառակորդ թիմի թիրախված անդամը խաղից դուրս է գալիս:

Առաջին երկու թիմերին հաջորդում են մյուս երկու թիմերը` խաղի նույն կանոններով:

Հաղթող և պարտվող թիմերը առաջադրանքները փոխում են` որոշելու համար հաղթողին: