• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրկնազատիկ (Նոր կիրակի)

Հույները Նոր կիրակին կամ Կրկնազատիկը կոչում են «Թովմասի Կիրակի»: Կիրակի կամ Կիվրակէ  հունարեն բառ է, նշանակում է Քրիստոսի Հարությանը նվիրված օր: Սկզբնական շրջաններում տարածված չէր կիրակի  բառը, այլ գործածական էր միաշաբաթը, որպես շաբաթվա առաջին օր: Հետագայում  միաշաբաթի փոխարեն տարածվեց հունական կիրակին:

Արևելյան Եկեղեցիները Զատկին հաջորդող Կիրակիին տալիս են նոր մակդիրը, իսկ Արևմտյան Եկեղեցիները այն կոչում են «սպիտակ կիրակի»: Հայաստանյայց Եկեղեցին Զատկին հաջորդող Կիրակին անվանում է Կրկնազատիկ: Ըստ այս Կիրակիի շարականների մեկնության, Նոր Կիրակին իր մեջ բովանդակում է կյանքի վերանորոգության խորհուրդը: Նոր Կիրակին Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ ու տոնախմբությամբ: Քրիստոս առաջին կիրրակի օրը մեզ հարություն տվեց Իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի:

Մայիսի 1-ին` Կրկնազատկի տոնին, արդեն իսկ ամրագրված ավանդույթի համաձայն, Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ս. Ավետարանը: Ավետարանը արդեն 30 տարի է պահվում է Մատենադարանում, որտեղից միայն տարին մեկ անգամ է դուրս բերվում, այն էլ հայրենադարձ իրանահայերի խնդրանքով:

Շուրիշկանի ավետարանի հետ կապված են բազմաթիվ հրաշագործ պատմություններ, ավետարանին նվիրված են բազում երգեր ու ստեղծագործություններ:

Շուրիշկանի ավետարանը ստեղծվել է 1498թ.-ին, համարվում է բուժիչ ու հրաշագործ: Սրբություն է հատկապես իրանահայերի և հնդկահայերի համար:

Աղբյուրը`  http://www.tert.am/am/news/2011/04/29/shurishkani/

www.lusamut.net