• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաստանի դեսպանի այցը կրթահամալիր

Այսօր մեր կրթահամալիրում հյուրընկալվել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թենգիզ Շարմանաշվիլին։ Իր աշխատանքային հինգ տարվա գործունեության ընթացքում պարոն Թենգիզ Շարմանաշվիլին  սերտորեն համագործակցել է մեր կրթահամալիրի հետ: Պարոն Թենգիզ Շարմանաշվիլին ցանկություն էր հայտնել դեսպանի իր գործունեության ավարտին այցելել կրթահամալիր և շնորհակալություն հայտնել հագործակցության համար:

Դեսպանը դեսպանատան աշխատակիցների հետ միասին մեծ հետաքրքրությամբ շրջեց կրթահամալիրով: Ներկայացրեցինք սպորտային, պարային ակումբները, ընթերցասրահները:

Կազմակերպվեց հետաքրքրի կլոր սեղան: Ամփոփեցինք մեր հինգ տարվա գործունեությունը:  Ներկայացրեցնք Թբիլիսիի այն դպրոցներն ու կազմակերպությունները, որոնց հետ համագործակցում ենք:

Դեսպանը կրթահամալիրի գրադարանին նվիրեց վրացական Ֆիլմեր, գրքեր, ալբոմներ: