• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսցի պատանի նկարիչները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Այսօր փետրվարի 22-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցը հյուրընկալեց Թբիլիսիի Էլենե Ախվլեդիանիի անվան մանկական նկարչական պատկերասրահի, Փալիաշվիլիի անվան 2 գեղարվեստի դպրոցի, Մերաբ Կոստավայի անվան 8-րդ դպրոցի և Թբիլիսիի Մանկական հիմնադրամի, ինչպես նաև Թբիլիսիի համար 124, 14, 6 միջնակարգ դպրոցների սովորողներին և դասավանդողնրին: Հյուրերը Գեղարվեստի դպրոցի ցուցասրահում ներկայացրեցին իրենց աշխատանքները: Շատ հետաքրքիր և բովանդակալից օր էր: Երգեցիք հայ-վրացական միասնական երգեր, սովորեցինք հայկական պարեր: Մեծ սիրով մասնակցեցինք «Մեծ լվացք» հայ-վրացական համատեղ ինստալացիային, որը տեղի ունեցավ Գեղարվեստի դպրոցի տանիքի վրա:
Ապագայում հանդիպման ակնկալիքով ընկերները իրար հրաժեշտ տվեցին: