• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լուրեր Էքսպո-2011-ից

Այսօր Էքսպո ցուցահանդեսի վերջին օրն էր, բնականաբար` փակումը: Սովորույթի համաձայն` եկել էին շատ հյուրեր: Ես ու Անին, շրջելով տաղավարներում, վերցնում էինք հարցազրույցներ: Մեր կարծիքով, բոլոր ուսումնական հաստատությունների մեջ ամենալավը մեր կրթահամալիրն էր, քանի որ շատ քչերն էին, որ ասում էին` իրենց դպրոցում կան էլեկտրոնային գրատախտակներ, էլեկտրոնային գրիչներ, նոթբուք-նեթբուքներ և այլն: Երևանի բժշկական համալսարանն էլ, ունենալով մի էլեկտրոնային գրատախտակ, չէր կարողանում օգտագործել այն: Մեզ չկորցրեցինք և վստահ գնացինք նրանց տաղավար` օգնելու նրանց:

Այսօր ևս չդիմանալով մեր ավանդական «Վեր-վերի», «Ծաղկաձորի», «Քոչարի» և մյուս պարերի գայթակղությանը` մի լավ պարեցինք: Կողքի տաղավարների ներկայացուցիչները ևս միանում էին մեզ:

Ճիշտ է, նրանք այդքան էլ լավ չէին պարում, բայց մենք մեծ հաճույքով սովորեցնում էինք նրանց: Այնքան էինք հարցազրույցներ վերցրել, որ ծանրությունից քայլել անգամ չէինք կարողանում:

Խոստանում ենք, որ այսօր կայքը լի կլինի Էքսպոյի մասին մեր նյութերով: