• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայ-վրացական հանրակրթական կամուջներ» կրթական փոխանակումների ծրագրով ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N 16-665
16.02.2016թ.

Վրաստանի Թբիլիսի քաղաքի դպրոցների ուսուցիչների և սովորողների 14 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով փետրվարի 17-20-ին լինելու է Երևանում, հյուրընկալվելու է կրթահամալիրում՝ մասնակցելու կրթահամալիրում իրականացվող փետրվարյան ստուգատեսներին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Հռիփսիմե Առաքելյանին, ընդունող դպրոց՝ ավագ դպրոցը (Լուսինե Սարգսյան, Ռինա Շագինյան և սովորողներ).
  2. ընդունել ի գիտություն Հռիփսիմե Առաքելյանի և Ռինա Շագինյանի կազմած ընդունելության ծրագիրը(հավելված 1).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ Դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»
Ընդունելության ծրագիր

Փետրվարի 17

23։00  Ժամանում, տեղավորում Դպրոց-պարտեզի հյուրատանը

Փետրվարի 18

8։00  Նախաճաշ Դպրոց-պարտեզում
9։00  Առավոտյան ընդհանուր պարապմունք Դպրոց-պարտեզում
9։30  Շրջայց Դպրոց-պարտեզում
11։00  Աշխատանք մասնագիտական խմբերով՝

  • Դասվարներ. պատասխանատու՝ Հռիփսիմե Առաքելյան (Նոր դպրոց)
  • Օտար լեզվի մասնագետներ. պատասխանատու՝ Ռինա Շագինյան (Միջին և ավագ դպրոց)
  • Սովորողներ. պատասխանատու՝ Լուսինե Սարգսյան և ընկերներ (Ավագ դպրոց)

12։30  Ճաշ Նոր դպրոցում
13։30  Մարմնամարզական ստուգատես. պատասխանատու՝ Ռոզա Գսպոյան
15։00  Այցելություն Գեղարվեստի  դպրոց
16։00  Պարատուն. պատասխանատու՝ Ստեփան Թորոյան (Գեղարվեստի դպրոցում)
17։00 Այցելություն Էջմիածին
20։00  Ընթրիք
21։00  Օրվա ամփոփում

Փետրվարի 19

8։00  Նախաճաշ Դպրոց-պարտեզում
9։00  Առավոտյան ընդհանուր պարապմունք Դպրոց-պարտեզում
10։00  Շրջայց Հիմնական դպրոցում
11։30  Աշխատանք մասնագիտական խմբերով՝

  • Դասվարներ. պատասխանատու՝ Հռիփսիմե Առաքելյան (Նոր դպրոց)
  • Օտար լեզվի մասնագետներ. պատասխանատու՝ Ռինա Շագինյան (Միջին և ավագ դպրոց)
  • Սովորողներ. պատասխանատու՝ Լուսինե Սարգսյան և ընկերներ (Ավագ դպրոց)

13։00  Ճաշ Միջին դպրոցում
14։00  Վերնատուն Թումանյանի երևանյան տանը
15։00  Զբոսանք Երևանում
20:00  Ընթրիք Դպրոց-պարտեզում
21։00  Օրվա ամփոփում

Փետրվարի 20

10:00  Մասնակցություն  ուսուցչական երգչախմբի համերգին Ալափարսում
Ճանապարհում

Հավելված 2
Ստուգատեսներին մասնակից վրաց գործընկերների ցուցակ

1. Վիկտորյա Բալավաձե
2. Քեթևան Ռեխվիաշվիլի - Թբիլիսի քաղաքի թիվ 16 դպրոցի տնօրեն (վրաց լեզվի մասնագետ)
3. Մարինե Սխիրտլաձե - Թբիլիսի քաղաքի թիվ 16 դպրոցի ռուսերենի ուսուցիչ
4. Խաթունա  Քումելաշվիլի - Թբիլիսի քաղաքի թիվ 16 դպրոցի անգլերենի  ուսուցիչ
5. Նանա Մերկվիլաձե - Թբիլիսի քաղաքի թիվ 16 դպրոցի դասվար
6. Մանանա Բարատաշվիլի - Թբիլիսի քաղաքի թիվ 16 դպրոցի սոց. մանկավարժ
7. Տամիլա  Ճելիձե - Թբիլիսի  քաղաքի թիվ 115 դպրոցի դասվար
8. Նադիա  Չախունաշվիլի - Թբիլիսի քաղաքի թիվ 120  անգլերենի  ուսուցիչ
9. Թամար  Ջավախաշվիլի - Թբիլիսի  քաղաքի թիվ 16 դպրոցի 11-րդ դասարանի սովորող
10. Նանիթաշվիլի Թեոնա - Թբիլիսի  քաղաքի թիվ 16 դպրոցի 12-րդ դասարանի սովորող
11. Լանա Բուբաշվիլի - Թբիլիսի  քաղաքի թիվ 16 դպրոցի 11-րդ դասարանի  սովորող
12. Թեոնա  Բիաշվիլի - Թբիլիսի  քաղաքի թիվ 16 դպրոցի 9-րդ դասարանի սովորող
13. Սոֆիո Մախարաձե - Թբիլիսի  քաղաքի թիվ 16 դպրոցի 12-րդ դասարանի սովորող
14. վարորդ