ՀՐԱՄԱՆ N 16-010
18.01.2016թ.
Ս.թ. փետրվարի 1-ից.
- գործածության մեջ դնել «Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների նախակրթարանների սաների և երկարօրյա ուսուցման սովորողների մենյուների (սննդակազմ) կազմման և հրապարակման» կարգի փոփոխված տարբերակը (հավելված 1).
- հաստատել մենյուները կազմող աշխատանքային խմբերն ըստ ամիսների (հավելված 2):
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների նախակրթարանների սաների և երկարօրյա ուսուցման սովորողների մենյուների (սննդակազմ) կազմման և հրապարակման կարգը
- Մենյուները միասնական են կրթահամալիրի բոլոր հանրակրթական դպրոցների սովորողների և սաների համար։
- Մենյուները կազմում է այդ նպատակով ձևավորված աշխատանքային խումբը, տասը ուսումնական օրվա (երկու շաբաթվա) համար: Հաջորդ տասն օրվա համար այն կարող է կրկնվել:
- Աշխատանքային խմբի կազմը.
- կրթահամալիրի մասնագետ (խմբի ղեկավար)
- կրտսեր դպրոցի, պարտեզի ծնող
- նախադպրոցական կամ երկարօրյա խմբի դաստիարակ
- կրտսեր դպրոցի, պարտեզի խոհարար
- կրտսեր դպրոց-պարտեզի, քոլեջի ղեկավար
- Խմբի կազմը փոխվում է յուրաքանչյուր ամիս, բացառությամբ խմբի ղեկավարի, ներգրավելով կրթահամալիրի Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Նոր դպրոցի, Գեղարվեստի կրտսեր դպրոցի, Քոլեջի ներկայացուցիչներին։
- Յուրաքանչյուր ամսվա համար կրթահամալիրի տնօրենը խմբի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է խմբի անհատական կազմը աշխատանքը սկսելուց առնվազն 3 օր առաջ:
- Մենյուն կազմվում է գնումներով որոշված տեսականուց՝ նախատեսելով՝
- նախակրթարանի 1 սանի համար օրական 500 դրամ (երեք անգամյա սնունդ)
- երկարօրյա ուսուցման 1 սովորողի համար օրական 300 դրամ (երկու անգամյա սնունդ)։
- Մենյուն հաստատվում է խմբի անդամների համաձայնությամբ: Դրա անհնարինության դեպքում հաստատում է խմբի ղեկավարը՝ արձանագրության մեջ նշելով խմբի անդամների վերապահումները, դրանց մասին իր կարծիքը:
- Մենյուն գործածության մեջ դրվելուց 10 օր առաջ ներկայացվում է կրթահամալիրի հաշվապահին համաձայնության: Հաշվապահը կրթահամալիրի տնօրենի գրասենյակի միջոցով 3 օրվա ընթացքում դպրոցներին է ուղարկում մենյուները՝ իր ուղղումներով և սննդամթերքի՝ յուրաքանչյուր տեսակից մեկ երեխայի համար շաբաթական պահանջարկի հաշվարկով:
- Համաձայնեցված մենյուն գործածման օրից առնվազն մեկ օր առաջ հրապարակվում է նշված դպրոցների ենթակայքերում:
Հավելված 2
Մենյուների կազմման պատասխանատուներն ըստ ամիսների
N
|
Ամիս
|
Կրթական օբյեկտ
|
Պատասխանատուներ
|
1.
|
Փետրվար
Հուլիս Դեկտեմբեր
|
Դպրոց-պարտեզ
|
մասնագետ - Անուշ Աղաբաբյան
ծնող - Մելինե Սիմոնյան
դաստիարակ - Հայարփի Տոնոյան
խոհարար - Արև Արզումանյան
ղեկավար - Տաթև Բլեյան
|
2.
|
Մարտ Օգոստոս
|
Նոր դպրոց-պարտեզ
|
մասնագետ - Անուշ Աղաբաբյան
ծնող - Տաթև Ստեփանյան
դաստիարակ - Նելի Արղության
խոհարար - Մարիետ Թադևոսյան
ղեկավար - Նառա Նիկողոսյան
|
3.
|
Ապրիլ Սեպտեմբեր
|
Գեղարվեստի դպրոց-պարտեզ
|
մասնագետ - Անուշ Աղաբաբյան
ծնող - Արմինե Բաղդասարյան
դաստիարակ - Օլյա Մանդալյան
խոհարար - Հասմիկ Հակոբյան
ղեկավար - Արմինե Թոփչյան
|
4.
|
Մայիս Հոկտեմբեր
|
Հիմնական դպրոց
|
մասնագետ - Անուշ Աղաբաբյան
ծնող - Գոհար Սմբատյան
դաստիարակ - Սրբուհի Ներսիսյան
խոհարար - Նունե Գևորգյան
ղեկավար - Շամիրամ Պողոսյան
|
5.
|
Հունիս Նոյեմբեր
|
Քոլեջ
|
մասնագետ - Անուշ Աղաբաբյան
ծնող - Աննա Կարապետյան
դաստիարակ - Նինա Անտոնյան
խոհարար - Արևհատ Ուզունյան
ղեկավար - Նվարդ Սարգսյան
|