• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 16-029
27.01.2016թ.

Կրթահամալիրում իրականացվող «Հայրենագիտական, ստուգատեսային ձմեռային ճամբար» նախագծերի շրջանակներում թույլատրել Դպրոց-պարտեզի, Գեղարվեստի դպրոց-պարտեզի և Միջին դպրոցի սովորողների ուսումնական ճամփորդությունը Ծաղկաձոր:
Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Անահիտ Եղյանին, օգնականներ՝ Սոնա Փափազյանին և Տաթև Աբրահամյանին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հունվարի 28-ին, ժամը 9:00, Սուրբ Երորդություն եկեղեցու բակից,  վերադարձը՝ հունվարի 29-ին, ժամը 17:00.
  5. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Ծաղկաձորում՝ «Ռիպա» հյուրատանը.
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Mercedens Sprinter 34 FV 999 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55).
  7. Անուշ Աղաբաբյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

Գեղարվեստի դպրոց-պարտեզ

  1. Հարությունյան Ստեփան
  2. Մարտիրոսյան Սամվել
  3. Տոնոյան Ալլա
  4. Երեմյան Մերի
  5. Չրաղյան Անահիտ
  6. Դալալյան Մարիետա
  7. Գրիգորյան Մարիամ

Միջին դպրոց

  1. Չրաղյան Հարություն

Դպրոց-պարտեզ

  1. Հակոբյան Վիկտորիա
  2. Նիկողոսյան Հայարփի
  3. Բադալյան Ալեքս
  4. Քոչարյան Արմեն
  5. Հարությունյան Հրաչյա
  6. Մելքումյան Արսեն
  7. Հակոբյան Թերեզա - ծնող
  8. Մանուկյան Ռոբերտ - ծնող

 

Հավելված 2

Ծրագիր

Մեկնում հունվարի 28

09:00 Սուրբ Երրորդություն եկեղեցի
10:00-11:00          այցելություն Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
11:00-13:00          ժամանում Ծաղկաձոր, տեղավորում
13:00-13:30          ճաշ
13:30-15:30         մարմնամարզական ստուգատեսի նախապատրաստություն
15:30-16:00         ազատ ժամ
16:00-17:00         այցելություն Օրբելի եղբայրների տուն-թանգարան
17:00-18:00         բնագիտա-տեխնիկական ստուգատեսի նախապատրաստություն
18:00-19:00         ընթրիք
19:00-21:00         նյութերի հրապարակում մեդիայում, բնագիտա-տեխնիկական ստուգատեսի հայտեր
21:00-22:00        օրվա ամփոփում, քուն

Հունվարի 29

08:00-09:00       վեր կաց, հիգիենայի ժամ
09:00-09:30       մարզական ժամ
09:30-10:00        նախաճաշ
10:00-12:00        քայլարշավ Ծաղկաձորում
12:00-13:00        հարցազրույց տեղի բնակիչների հետ, Ծաղկաձոր քաղաքի անվանումն ու ծագումը
13:00-13:30        ճաշ
13:30-14:30        այցելություն Կեչարիս վանքային համալիր , նկարահանումներ
14:30                   վերադարձ
16:00                   ժամանում Երևան