• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիթեք 2016 և ոչ միայն…

Շնորհավոր գալիք Դիջիղափամայի ծես և Դիջիթեք…
Հունվարի 11-ին մեկնարկեց ամենամյա Հանրակրթական Դիջիթեքը: 
Դիջիթեքն արդեն ութերորդ տարին է անցկացվում: Հետաքրքրիր էր, թե որ տարում քանի հայտ է ունեցել Դիջիթեքը, ո՞ր տարում էին շատ, որ տարում՝ քիչ... Կազմեցինք սանդղակ, որում երևում են 2012-2015 թվականների հայտերը, դրանց քանակը:

Առաջարկում ենք՝ այս տարի, այսպես ասած, «ռեկորդ» սահմանենք, գերազանցենք նախորդ տարիների տվյալները, դուրս գանք սանդղակի սահմաններից, ու ոչ միայն քանակով, այլ նաև որակով: Չէ՞ որ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը: Կարծում եմ՝ կստացվի...

Սակայն մեզ ձեր օգնությունն է հարկավոր։ Չէ՞ որ Դիջիթեքը կարող ենք ստացված համարել միայն ձեր մասնակցության շնորհիվ։ Դե ուրեմն, եթե նախորդ Դիջիթեքերին մասնակցել ես, շտապիր տարածել Դիջիթեքը՝ պատմիր ընկերոջդ, հարևանիդ, բարեկամիդ, բոլոր-բոլորին, թող իրենք էլ մասնակցեն ու հնարավորություն ունենան շահել տարատեսակ մրցանակներ՝ միջազգային ճամբարի ուղեգրեր, հայտնի մարդկանց կողմից անվանական նվերներ և այլն: Բաց չթողնես. այս հնարավորությունը տարեկան ընդամենը մի անգամ ես ունենում:

Շտապեք ամփոփել, ի մի բերել տարվա ընթացքում կատարած աշխատանքները (ի դեպ, կարելի է շատ արդյունավետ օգտագործել երկարացված արձակուրդը՝ աշխատանքները, նախագծերը վերանայելու, ավարտին հասցնելու համար), հայտ լրացնել, սպասել մրցանակների, մասնակցել ԴիջիՂափամայի ծեսին...

Մաղթում ենք ձեզ ուրախ, հավեսով, դրական, մտքաշատ Դիջիթեք:

Մեկնարկը՝ Դիջիթեքի պաշտոնական կայքում