«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Հունվարի 16-ի մի պայծառ առավոտ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը ճանապարհ ընկավ դեպի Ջրվեժ, որտեղ Տեր Կյուրեղ քահանայի գլխավորությամբ իրենց հյուրընկալ դռները բացած սպասում էին ջրվեժցիները: Ելույթից, համատեղ երգ- պարից հետո ճամփաները սեբաստացիներին տարա~ն ու տարա~ն դեպի Կոտայքի մարզի ձյունածածկ, ճերմակ լեռները: Չարենցի կամարից մինչև Գեղարդավանք: