• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղ-լիմերիք

Խաղ-Լիմերիք

Այսօր մենք մի խաղ խաղացինք: Խաղի կանոնները այսպիսին էին.
մենք խմբերի էինք բաժանվում` ամեն խմբում 4 կամ 5 հոգի: Հետո ընկեր Նառան թղթեր էր բաժանում, որոնց վրա երեք խառը բառեր էին գրված, օրինակ՝ փայլել, փուչիկ, ուրախ:   Մենք պետք է այդ բառերը այնպես դասավորեինք, որ մի նախադասություն ստանայինք: Կարող էինք նաև բառը խոնարհել: Ես այսպիսի նախադասություն կազմեցի. «Ուրախ փուչիկը փայլեց»:

 Հետո ընկեր Նառան բոլոր խմբերին մի թուղթ տվեց, և մենք այդ թղթի վրա մեր կազմած նախադասությունները  դասավորեցինք այնպես, որ քառյակ կամ հնգյակ ստացվեր, սակայն այնպիսի քառյակ կամ հնգյակ, որն անիրական է, այսինքն՝ լիմերիք: Հաղթում էր այն խումբը, որի լիմերիքը հետաքրքիր էր ստացվում: Մեր խումբը հաղթեց:

Մեր լիմերիքն այսպիսին էր.

Կարմիր փոսը ծիծաղեց,
Ուրախ փուչիկը փայլեց,
Մատանին երկնքում վազեց,
Բրդոտ գնդակը ծիծաղեց,
Խաղողը ջղայնությունից կարմրեց: