• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր գրադարանում

Այսօր 15:00-ին գրադարանում մի քանի րոպե ուշացումով սկսեցինք էկոտուրի համար հայտարարված մրցույթը: Այս մրցույթին մասնակցում էին կրթահամալիր սովորողները երկու խմբով: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում էր էկոտուրական թեմայով իր պատրաստած նյութերը: Կար մի խումբ, որը կոչվում էր ընդդիմադիր. անդամները տեսանյութի վերջում հարցեր էին տալիս թեմայի վերաբերյալ, քննարկում առաջացած հարցերը, պարզաբանումներ կատարում: Իսկ գնահատող խումբը կատարում էր իր աշխատանքը. հետևում էր  մրցույթի  ընթացքին և գնահատում  աշխատանքները: Ամեն խմբին տրվում էր 20 րոպե ժաամանկ: Աշխատանքները գնահատվում էին 10 բալանոց համակարգով: Հետո նյութը ներկայացնողներն ու գնահատողները պաշտոններով տեղերով փոխվեցին: Եվ կրկին նույն պատմությունը: