• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տրանսպորտացավ

Սոնա Գրիգորյանի և Վահե Պապոյանի ուսուսումնասիրությունը շարունակվում է...

Այսօրվա թեման տրանսպորտն է...

Չնայած նրան, որ բոլորիս կյանքում տրանսպորտը անհրաժեշտ դիրք ունի, տրանսպորտային միջոցները բազմազան են (ավտոբուս,մետրո, տաքսի, հեծանիվ և այլն) և յուրաքանչյուրն ընտրում է իրեն հարմար միջոցը։ Խնդիրն այստեղ այն է, թե ինչքանով են ձեռնտու այդ միջոցները, այս խնդրից ելնելով՝ ավելի ճիշտ կլինի ասել, որ շատերը ոչ թե ընտրում են, այլ հարմարվում են այն տրանսպորտային միջոցին, որն ինչ-որ չափով համարժեքություն է պահպանում իր գրպանի և հարմարության միջև։ Այդ համարժեքությունը պահպանող օրինակներից են ավտոբուսները, որոնցից օգտվելու համար պահանջվում է 100 դրամ ճանապարհածախս։

Կան միջոցներ, որոնց համար Հայաստանում դեռ ստեղծված չեն հարմար պայմաններ, օրինակ՝ հեծանիվը։ Վերջինս լավ միջոց է օդը չաղտոտելու համար, բայց արդյոք Հայաստանում կա՞ն հեծանիվների համար նախատեսված հատուկ ճանապարհներ։ Լինում են դեպքեր, երբ հեծանիվ-ավտոմեքենա հակակրանքն է ծնվում, արդյունքում չեն բացառվում վրաերթերը, խախտումները, մարդկային վնասվածքները և այլ պատահարներ։

Ամբողջականը՝ Լուսաստղում: