• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաշտության եզրեր փնտրելու պահանջ...

Սույն թվականի նոյեմբերի 12-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանում տեղի ունեցավ Վ. Թոքմաջյանի հայցն ընդդեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանի՝  29.06.2015թ-ի ծանուցումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատավարության 2-րդ նիստը:

Դատավարության նիստին ներկա էին հայցվոր կողմ Վահրամ Թոքմաջյանը, պատասխանող կողմ՝ Աշոտ Բլեյանի ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանն ու նախորդ դատավարության ընթացքում վերջինիս՝ վկա ներգրավելու միջնորդության հիման վրա կրթահամալիրի դասավանդողները`

  • Էմանուել Ագջոյանը
  • Գնել Հարությունյանը
  • Կարեն Խաչատրյանը
  • Տիգրան Պարսիլյանը
  • Յուրա Գանջալյանը
  • Արման Երանոսյանը
  • Արամ Մկրտչյանը

Գործով վկա ճանաչված անձինք պատշաճ կերպով ծանուցվել և ներկա էին գտնվում դատական նիստին: Դատարանը, օրենքով սահմանված կարգով լսեց վկաներին, որոնց հարցեր հղելու իրենց իրավունքից օգտվեցին հայցվոր կողմը, պատասխանող կողմը, ինչպես նաև դատարանը: Ընթացավ բավականին արդյունավետ և հետաքրքիր դատաքննություն:
2-րդ դատական նիստի ավարտին կողմերը հանդես եկան հաշտության համաձայնագրի տեքստը համատեղ մշակելու միջնորդությամբ: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով, այն է՝ Կողմերի հաշտության համաձայնությունը (ՀՀ Քաղ. Դատ. օրենսգիրք. Հոդված 33).

  1. Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
  2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
  3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
  4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

Որոշեց.

Դատական նիստը համարել ավարտված, և հաջորդ դատական նիստի օր նշանակել 19.11.2015թ. ժամը 15:30-ին (Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահ):

Դատավոր՝ Վ. Գաբրիելյան