• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշուն է, պայծառ աշուն

Թվում է, թե ավելի հաճելի պահ չկա, քան հագեցած աշխատանքային շաբաթվանից հետո մի քիչ հանգստանալը:

Երկար քնել չստացվեց, վաղուց արդեն սովորություն է դարձել վաղ արթնանալը, դե արթնացնող էլ արդեն հայտնի է: Եղանակը այդքան էլ նոյեմբերին բնորոշ չէր, մի տեսակ գարնան թարմ շունչ զգացի, էլ երբ այսպիսի լավ եղանակ կլինի նոյեմբերին, գոնե օդերևութաբանները չեն կանխագուշակում:  Վաղ առավոտյան միանգամից հիշեցի, որ դպրոցում լիքը աշխատանքներ կան, միանգամից բռենցի դեպի դպրոց տանող ճամփան:

Երբ հասա դպրոց, արդեն աշխատանքը բուռն ընթացքի մեջ էր, մի խումբ մարզիկներ իրենց սաների հետ արդեն անցել էին աշխատանքի, մի տեսակ ինձ մեղավոր զգացի, որ փոքր-ինչ ուշացել եմ, սակայն սա այն դեպք է, որ ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:

Ընդհանրապես կրթահամալիրում միջավայրը փոփոխվում ու բարելավվում է անընդահատ՝ դառնալով ավելի բարեկարգ ու կոկիկ, սակայն այս տարվա փոփոխությունների կարևոր ուղղությունը հին նկուղերից ազատվելն է՝ դրանք դարձնելով հարմարավետ ու լուսավոր տարածքներ: Այդպիսի նկուղներից մեկն արդեն ծառայում է որպես հեծանվադպրոց, շուտով կշահագործվի նոր հրաձգարանն ու խեցեգործարանը:

Ու քանի որ խեցեգործանի մուտքը բացվում է անմիջապես մայր դպրոցի գլխավոր այգի, պետք է կրթահամալիրի տոնին ընդառաջ օր առաջ այն բարեկարգ տեսքի բերել: Խորեն Հազարումյանի հետ  որոշեցինք առաջնային համարել այս աշխատանքը ու սկսեցինք:

Քիչ-քիչ մեզ միացան նաև ավագ դպրոցի սովորողները:  Առաջինը Սարգիսն էր: Էկոտուր 2016-ի համակարգող լինելը ծավալուն ու պատասխանատու աշխատանք է,  սեփական փորձից գիտեմ, սակայն լավ է, որ Սարգիսը նաև սեփական աշխատանքով է օրինակ ծառայում: Սարգիսից հետո միացան նաև նրա ընկերները՝ Էդուարդներն ու Վահագնը, ու աշխատանքը շարունակեցինք նոր եռանդով: Աշխատանքը ավարտելուց հետո արդյունքը շոշափելի էր:  

Մինչ տուն վերադառնալը հասցրինք լինել նաև կրթահամալիրի ագրոտնտեսությունում, այստեղ էլ վերջին այցիցս հետո շատ բան էր փոխվել: Բայց ամենաուրախալին այն է, որ այս հատվածում ջանասիրաբար աշխատանում է մեր լավ շրջանավարտը ՝ Էդուարդը, որից կարծես թե բոլորն էլ գոհ են:  Կեցցե՛ս, Էդուարդ: