• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զատիկի խորհրդանիշները

Զատիկը քրիստոնեական եկեղեցու ամենակարևոր տոնն է: Այն Քրիստոսի Հարության հրաշքի հիշատակության օրն է: Աշխարհի քրիստոնյաները այս օրը այցելում են եկեղեցիներ ու աղոթում:

Զատիկի տոնին զուգընթաց նշվում է նաև գարնան գալը` խորհրդանշելով նոր կյանքի և բնության վերածնունդը:  Քրիստոսի Հարությունը տեղի է ունեցել վաղ գարնանը, այդ պատճառով երկու տոներն էլ նշվում են միասին:

Զատիկի տոնը շատ խորհրդանիշներ ունի` գառնուկը, ճուտիկը, ճագարը և այլ կենդանիների ձագուկներ: Թերևս, ձուն Զատիկի ամենատարածված խորհրդանիշներից է, այն  խորհրդանշում է նոր կյանքը: Ներկայումս տարածում են գտնում նաև շոկոլադե ձվիկները:

Սպիտակ շուշանը, որը նույնպես վերածննդի խորհրդանիշ է, Զատկի ավանդական ծաղիկն է:

Տարբեր երկրներում Զատիկի խորհրդանիշ է համարվում նաև քաղցրահամ կամ էլ տարբեր համեմունքներով հացը:

Աղբյուրը` ESL Lesson Plan From ESL-Images.com