• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ

24.10.2015 թ.

«Վահան Ասատրյան» բասկետբոլային բաց առաջնությանը մասնակցող Արթիկի թիվ 7 դպրոցի սովորողների խմբին (1 մարզիչ և 8 սովորող) ս.թ. հոկտեմբերի 26-28-ին կրթահամալիրում պատշաճ ընդունելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Նաիրա Հարությունյանին.
  2. գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Հիմնական դպրոցի կացարանում, պատասխանատու` Շամիրամ Պողոսյան.
  3. սնունդը` նախաճաշ և ընթրիք կազմակերպել յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով Հիմնական դպրոցի խոհանոցում, ճաշը` 500-ական դրամի չափով, ըստ ծրագրի.
  4. ընդունել ի կատարում պատասխանատուի կազմած ընդունելության ծրագիրը:

 

                       Կրթահամալիրի տնօրեն`              Ա. Բլեյան