• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դպրոց-պարտեզը Դիջիթեք Էքսպո 2015-ում

Հոկտեմբերի 2-ից 4-ը Երևան Էքսպո կենտրոնում տեղի է ունենում Դիջիթեք Էքսպո 2015 ցուցադրությունը: Էքսպոյի 2-րդ և 3-րդ հարկերում իր տաղավարն ուներ նաև մեր կրթահամալիրը: Աշխատանքը սկսեցինք հենց մեր տաղավարից:Երկրորդ  հարկում թվային տեխնոլոգիաների միջոցով ներկայացվում էր կրթահամալիրի  հագեցած առօրյան, իսկ 3-րդ հարկում Ռոբոտիքս ակումբի սովորողները աշխատում էին շարժական ռոբոտների ստեղծման վրա: Այցելեցինք նաև ուրիշ տաղավարներ, և մեր սովորողները հարցազրույց անցկացրեցին այլ ֆիրմաների ներկայացուցիչների հետ։ Հիմնականում դուր եկան ներկայացվող ռոբոտները, Ռեանիմանիա ծրագիրը, Ռենդերֆորեսթ վիդեո ստեղծման կայքը, անդրոիդ տարբերակով տեսողական զննումները, Անտարես հրատարակչության խոսող գրքերը: Առավել ուշագրավ էր Պիքս Արտ-ի շեղ տաղավարը: Մեր այցը Էքսպո հագեցած էր, սովորողները՝ ոգեշնչված էին և հետաքրքրված:

Էքսպոյում աշխատեցին 4-րդ դասարանի սովորողներ՝ Մարիա Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը, Աննա Հարությունյանը, դասավանդողներ՝ Քրիստինե Հովսեփյանը և Զառա Ոսկանյանը: