Ողջո՜ւյն, այսօր հոկտեմբերի երկուսն է, և մենք գտնվում ենք ԴիջիԹեք Էքսպոյում՝ մեր կրթահամալիրի տաղավարում: Մասնակցում ենք ցուցահանդեսի բացմանը: Տեսանք բազում զարմանալի տեխնիկական սարքեր: Լրագրողները և մենք կարմիր ժապավենի մոտ անհամբեր սպասում էինք Դիջիթեքի պաշտոնական բացմանը: Կրթահամալիրն ունի երկու տաղավար, մեկը ներկայացնում է Ռոբոտիքսը, իսկ մյուսը՝ Հանրակրթական ԴիջիԹեքը: Նոր դպրոցի ռադիոյի խմբով հարցազրույցներ ենք վերցնում տարբեր կազմակերպություններից:
Նոր դպրոցի լրագրողներից՝ Մերի, Սվետլանա, Յանա և Անի:
Սպասեք նոր լուրերի