• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԴիջիԹեք 2015 Էքսպոյին կրթահամալիրի մասնակցությունը որպես ուսումնական նախագիծ կազմակերպելու մասին

Հրաման
28.09.2015թ.

2015թ. հոկտեմբերի 2-ից 4-ը «Երևան էքսպո» կենտրոնում (Հակոբ Հակոբյան 3, «Մերգելյան» ինստիտուտի տարածքում) Digitec Expo 2015 11-րդ ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսին կրթահամալիրի պատշաճ մասնակցության համար.

  1. կրթահամալիրի մասնակցությունը կազմակերպել որպես «Դիջիթեք Էքսպոն հանրակրթական տարածք», «Կրթահամալիրը՝ Դիջիթեք Էքսպոյի տաղավար» ուսումնական նախագծեր.
  2. ստեղծել աշխատանքային խումբ.
  • Զարուհի Առաքելյան-խմբի ղեկավար
  • Էմմա Իսախանյան - ղեկավարի օգնական, 11-րդ դասարանի սովորող, «Հանրակրթական Դիջիթեք» 2016-ի պատասխանատու
  • Գնել Հարությունյան 
  • Անի Սարգսյան
  • Տիգրան Պարսիլյան
  • Սյուզի Մարգարյան
  • կրթահամալիրի դպրոցների ուսումնական ռադիոներ
  1. տաղավարում տեղադրել մեկ էկրան, կրթահամալիրի բանները.
  2. Զարուհի Առաքելյանի ներկայացմամբ հաստատել էքսպոյի մասնակիցների` կրթահամալիրի դպրոցների, ակումբների, նախագծային խմբերի ցուցակները և աշխատակարգը (հերթապահությունը).
  3. մասնակիցների համար պարտադիր համարել կրթահամալիրային տարբերանշանները` բեյջ, կրծքանշան, տարբերանշանով նեթբուք, այլ.
  4. էքսպոյի ամբողջ ընթացքում կրթահամալիրի տաղավարում ապահովել Զարուհի Առաքելյանի, Տիգրան Պարսիլյանի անընդհատ ներկայությունը.
  5. էքսպոն դիտել որպես մոբիլ դպրոցի ուսումնական տարածք.
  6. Դիջիթեք էքսպոյի բազմալեզու լուսաբանումը` ռեպորտաժ, հարցազրույց, ներկայացում, քննարկում, ուսումնասիրություն, համարել մասնակիցների ուսումնական աշխատանքը, մասնակիցները՝ 
  • Սեբաստացի TV, Անի Սարգսյան և ընկերներ
  • «Սեբաստացի» ռադիո-խմբագրություններ
  1. ցուցահանդեսին ներկայացվում են.
  • հանրակրթական ռոբոտաշինություն. կրտսեր դպրոցականի մոբիլ լեգո-լաբորատորիա
  • կրթահամալիրում ուսումնական աշխատանքը՝ տեսակապով
  • կրթահամալիրային թարմ տեսանյութեր
  • տեղում ստեղծված նյութեր
  • «Լրատու հաշվետուի», «Սեբաստացի» ռադիոյի թարմ, բազմալեզու թողարկումներ
  1. Սյուզի Մարգարյանի հայտով էքսպոյի տարածքում կազմակերպել ուսուցչի օրվան նվիրված համերգ, մոբիլ կրթության այլ ակցիաներ, օրինակ՝ հեծանվային.
  2. դպրոցի ղեկավարներին, կազմակերպիչներին՝ կազմակերպել դասարանային, խմբային, ընտանեկան այցելություններ ԴիջիԹեք էքսպո, ընտանեկան նախագծեր.
  3. սովորողների և դասավանդողների տրանսպորտային փոխադրումն իրականացնել կրթահամալիրի փոխադրամիջոցով. պատասխանատու` Լուսինե Մամիկոնյան.
  4. Տիգրան Պարսիլյանի, Գնել Հարությունյանի հայտերով տրամադրել անհրաժեշտ նյութեր և միջոցներ.
  • Հեռուստացույց-1 հատ
  • Նոութբուքներ - 2 հատ տաղավարում
  • Դինամիկ
  • Անհրաժեշտ լարեր, մարտկոցներ
  • Գունավոր գնդակներ դասավորող ռոբոտ-1 հատ
  • Կրթահամալիրի դպրոցների այցեքարտեր
  • Ինտերնետ կրիչ - 1

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան