• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենաերկար հեռախոսային զրույցը

ԱՄՆ-ի  բնակիչ Թիմ Ռայթը ինտերնետի միջոցով հեռախոսով խոսեց ամբողջ քառասուն ժամ. ճիշտ է, նրա զրուցակիցները ժամը մեկ փոխվում էին` փոխարինելով մեկը մյուսին: Խոսում էին նրանք ամեն ինչի մասին աշխարհում` եղանակի, երաժշտության, տնային կենդանիների: Երբ Ռինգին պատմեցի այս ռեկորդի մասին, նա չհավատաց. չէ՞ որ Թիմը վաղ թե ուշ պիտի քներ:  Պարզվեց, որ հեռախոսային մարաթոնից առաջ պարոն Ռայթը սահմանել էր ևս մեկ ռեկորդ,  նա չէր քնել տասնմեկ օր անընդմեջ, ահա թե ինչու քառասուն ժամ մնալ արթուն նրա համար դժվար չէր: