• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առակ կյանքի իմաստի մասին

Ռուսալեզու կայքից թարգմանեցին
Լիանա Մարտիրոսյանը և Վարդուհի Օսիպովան
10-4 դասարան

Լինում է չի լինում, մի չինացի կայսր է լինում: Վաղուց չէր, որ նա գահի վրա էր: Երիտասարդ էր և հետաքրքրասեր: Կայսրն արդեն շատ բան գիտեր և ուզում էր ավելին իմանալ, բայց տեսնելով, թե դեռ ինչքան չկարդացած գրքեր են մնացել ապարանքի գրադարանում, հասկացավ, որ չի կարող բոլորը կարդալ: Մի անգամ նա կանչեց պալատական իմաստունին և հրամայեց նրան գրել մարդկության ողջ պատմությունը: Երկար խորհեց իմաստունը: Անցնում էին տարիներն ու տասնամյակները, և ահա վերջապես ծառայողները կայսրի սենյակը բերեցին հինգ հարյուր գիրք, որոնցում գրված էր մարդկության ողջ պատմությունը: Կայսրը դրանից շատ զարմացավ: Չնայած նա էլ երիտասարդ չէր, սակայն գիտելիքի ձգտումը նրան չէր լքել: Բայց նա չէր կարող տարիներ ծախսել այդ գրքերը կարդալու վրա և խնդրեց կրճատել նկարագրությունները և թողնել միայն կարևորը:
Եվ էլի երկար տարիներ չարչարվեց իմաստունը, և օրերից մի օր ծառաները անիվներով զամբյուղի մեջ հիսուն գիրք տարան կայսրին: Կայսրն արդեն շատ էր ծերացել: Նա հասկացավ, որ չի հասցնի կարդալ այդ գրքերը, և խնդրեց իմաստունին  թողնել ամենա-ամենա կարևորները:
Եվ նորից իմաստունը սկսեց աշխատել, և որոշ ժամանակ անց նա կարողացավ ողջ մարդկության պատմությունը տեղավորել մեկ գրքի մեջ։ Բայց երբ նա բերեց գիրքը, կայսրը պառկած էր մահվան մահճում և այնքան թույլ էր, որ նույնիսկ չկարողացավ բացել այն: Այդ ժամանակ կայսրը խնդրեց, որ հենց հիմա ավելի կարճ արտահայտի ամենը, քանի դեռ ինքը չի գնացել այն աշխարհ: Իմաստունը բացեց գիրքը և  վերջին էջին գրեց միայն մեկ նախադասություն. «Մարդը ծնվում է, տառապում և մեռնում»: