• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղի ունեցավ կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը

Նիստի սկզբում կրթահամալիրի տնօրենը խորհրդի անդամներին ներկայացրեց նոր ընդունված աշխատողներին`Աշխեն Գրիգորյանին և Էլեն Թադևոսյանին, այնուհետև անցավ  2011-2012 ուստարվա ուսպլանների պարզաբանումներին: Անդրադառնալով ուսպլաններում տեղ գտած փոփոխություններին` կրթահամալիրի  տնօրենը մասնավորապես ընդգծեց  երկու տիպի դասարանների գոյությունը. ծնողի պատվերով  ուսուցումը կարող է կազմակերպվել էլեկտրոնային գրատախտակ ունեցող և  «Անհատական համակարգիչ- դասընկեր» ծրագիրն ընտրած դասարաններում: Խոսվեց էլեկտրոնային մատենավարության անցման անհրաժեշտության, հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշների մասին: Ներկայացվեցին նաև սովորողի ուսումնառության պայմանագրի նմուշները:

Առաջարկներով հանդես եկավ խորհրդի անդամ Արեգ Գրիգորյանը: Առաջարկները հիմնականում  վերաբերում էին ուսպլանների խմբագրական ձևակերպումների հստակեցմանը:

Կրթահամալիրի ուսպլանը սպասարկող էլեկտրոնային և տպագիր ուսումնական բովանդակության ցանկի մասին պարզաբանումներով հանդես եկավ  Մարի Գաբանյանը: