• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

INFO.MSKH-ի լրահոսից

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հյուրն էր ֆրանսիացի հոգեբան և հոգեվերլուծաբան Հերոլդ Ալեքսանյանը: Այցի նպատակը համագործակցությունն էր, ֆրանսիական դպրոցների հետ կապեր հաստատելը: Քննարկում տեղի ունեցավ «Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Քննարկմանը ներկա էին տիար Բլեյանը,  Սուսան Մարկոսյանը, հոգեբան Արևիկ Բաբայանը: Սկզբում տիար Բելյանը ֆրանսիացի հոգեբանին ծանոթացրեց կրթահամալիրի հետ, ներկայացրեց կրթահամալիրում առկա գնահատման համակարգը: Եղան տարբեր առաջարկություններ: Հերոլդ Ալեքսանյանը առաջարկեց բեմադրել Ղուկաս Սիրունյանի «Ուշացած կապիկներ» ստեղծագործությունը:

Հուսով եմ` համագործակցությունը մեր և ֆրանսիացիների միջև կստացվի: