• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

INFO.MSKH-ի լրահոսից

Ինչպես գիտեք, այսուհետ ամեն հինգշաբթի   լինելու են առավոտյան ընդհանուր պարապմունքների ստուգատեսներ: Այսօր ընդհանուր պարապմունքը անցկացրին Գեղարվեստի-դպրոց պարտեզի երեխաները: Ընդհանուր պարապմունքը, ինչպես միշտ, սկսվեց մեր կրթահամալիրի հիմնով: Այնուհետև գեղարվեստի դպրոց-պարտեզի երեխաները սկսեցին  մարզանք անել: Մարմնամարզությունից հետո հնչեց «Հայր Մերը»: Իսկ վերջում ընդհանուր պարապմունքը վերածվեց իսկական տոնախմբության, և Մարմարյա սրահը լցվեց ուրախ ու աշխույժ պարերով:Երեխաները պարեցին ժողովրդական և ժամանակակից պարեր:

Մի խոսքով, ընդհանուր պարապմունքը անցավ շատ ուրախ և հետաքրքիր: