• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոհարարություն

 

 

Մենք ամեն երկուշաբթի և հինգշաբթի ունենք ընտրությամբ  դասաժամ: Ես ընտրել եմ խոհարարությունը:Ամենազարմանալին այն է, որ մեր խումբը կազմված է միայն տղաներից: Մենք խոհարարության ժամին պատրաստում ենք զանազան ուտեստներ: Տարբեր աղցաններ, տորթեր, նաև սուրճ եփել ենք սովորել: Հիշում եմ, երբ սուրճ էինք պատրաստում բոլոր ուսուցիչներն ուզում էին համտեսել:
Եթե մեկնումեկը մոռանում է ինչ-որ բան բերել, մենք տեղում մի ուրիշ բան ենք մտածում և արդյունքում ստացվում է նոր ուտեստ:
 Այս անգամ պետք է «պելմենի» պատրաստեինք, բայց միս չէինք բերել, դրա փոխարեն Արմենը շփոթվել էր ու խաշած կարտոֆիլ էր բերել: Մենք էլ կարտոֆիլով պելմենի պատրաստեցինք, շատ համեղ էր: Ես անհամբեր սպասում խոհարարության ժամին: