• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստում

Սեպտեմբերի 3-5-ը Մեդիակենտրոնում կրկին կազմակեպվեց կրթահամալիր դիմած մասնագետների մեդիահմտությունների վերապատրաստման դասընթաց: Այս անգամ դասընթացի մասնակիցները հինգն էին: Նրանք դասընթացի ընթացքում ծանոթացան ժամանակակից ուսուցման ձևերին, կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերին, բարելավեցին իրենց մեդիագիտելիքները: Արդյունքում դասընթացի բոլոր մասնակիցներն  արդեն ունեն բլոգ, տիրապետում է բլոգավարության կանոններին: Ինչպես նաև ծանթացան բլոգի տեսակներին, յուրահատկություններին, սովորեցին բլոգում նյութեր, նկարներ, վիդոներ հրապարակել, կատարել կառուցվածքային փոփոխություններ, ծանոթացան բլոգի որոնողական առաջխաղացման գաղափարին:

Սովորեցին պատրաստել տեսանյութեր, հրապարակել youtube.com կայքում.

Ծանոթացան google-ի առցանց հարթակին, սովորեցին ստեղծել առցանց փաստաթուղթ, դա տեսնելու հնարավորություն տալ այլոց. 

Սովորեցին ստեղծել առցանց ինտերակտիվ թեստեր.

Դասընթացավար՝ Հերմինե Անտոնյան