• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մեղրաձոր» ուսումնահայրենագիտական ճամբարի յոթերորդ հերթը կազմակերպելու մասին

Կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական օրացույցով, «Ուսումնական ամառ 2015»-ով որոշված ամենամյա ուսումնա-հայրենագիտական «Մեղրաձոր» ճամբարի յոթերորդ՝ մարզաարշավախմբային հերթը կազմակերպել 2015թ. օգոստոսի 22-24-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Այդին կոչվող տարածքում։ Ճամբարի 5-րդ հերթափոխի գործունեությունն ապահովելու նպատակով.

  1. ճամբարի կազմակերպումը դիտել որպես ուսումնական նախագիծ.
  2. նախագծի ղեկավար նշանակել Գնել Հարությունյանին, օգնական՝ Գոհար Եղոյանին.
  3. Գնել Հարությունյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը և աշխատակարգը (հավելված 1), ճամբարականների կազմը (հավելված 2).
  4. կեցության ծախսերը կատարել ծնողների միջոցներով, 6.000 դրամի սահմանում.
  5. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Գնել Հարությունյանին և Գոհար Եղոյանին տրամադրում է դրամական օգնություն.
  6. ճամբարակաների տեղափոխումը կազմակերպել օգոստոսի 22-ին, ժամը՝ 9.00 Ս. Երրորդություն եկեղեցու մոտից կրթահամալիրի արշավախմբային ավտոբուսով՝ ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07), վերադարձը՝ օգոստոսի 24-ին, ժամը՝ մինչև 20.00.
  7. ճամբարի պատասխանատուի միջոցով  հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց  ծնողներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

 

Հավելված 1

Ճամբարի ծրագիր և ժամանակացույց

1-ին օր, 22.08.2015թ.

09:00   մեկնում Երևանից`Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:00 - 12:00  ժամանում և տեղավորում
12:00 - 13:00  ծանոթացում տեղանքին, ճամբարին
13:00 - 15:00  ճաշ
15:00 - 17:00  լող
17:00 - 19:00  մարզական խաղեր, հանգիստ
19:00 - 20:00  ընթրիք
20:00 - 22:00  խարույկ, ժամանցային ծրագիր
22:00   գիշերադադար

2-րդ օր, 23.08.2015թ.

08:00 - 10:00  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
10:00 - 13:00  քայլարշավ  Թեժառույք կամ Չռիկներ ջրվեժ
13:00 - 15:00  հանգիստ, ճաշ  
15:00 - 17:00  լող
17:00 - 19:00  քայլարշավ անտառում, էկո նախագծի իրականացում
19:00 - 20:00  ընթրիք
20:00 - 22:00  խարույկ, ժամանցային ծրագիր
22:00   գիշերադադար

3-րդ օր, 24.08.2015թ.

08:00 - 10:00  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
10:00 - 12:00  վրանային ճամբարի հավաքում, տեղանքի մաքրում
12:00 - 15:00  լող Սևանում
16:00   ժամանում Երևան

Հավելված 2
Ճամբարի մասնակիցների ցուցակ

1. Գնել Հարությունյան - ճամբարի պետ 
2. Գևորգյան Անահիտ-դասավանդող
3. Գոհար Եղոյան-դասավանդող
4. Ալինա Թումասյան-դասավանդող
5. Կարինե Պետրոսյան-դասավանդող
6. Իսախանյան Նարեկ-սովորող
7. Արզումանյան Անգելինա-սովորող
8. Ղազարյան Անի-սովորող
9. Թորոսյան Միլենա-սովորող
10. Թելունց Էրիկ-սովորող
11. Միրզոյան Միքայել-սովորող
12. Մուսայելյան Վլադ-սովորող
13. Էմիլ Հովհաննիսյան-սովորող
14. Սահակյան Ֆրեդ-սովորող
15. Բլեյան Հայկ-սովորող
16. Տումանեան Վասակ-սովորող
17. Սահակյան Լևոն-սովորող
18. Աթաբեկյան Դավիթ-սովորող
19. Ծառուկյան Արսեն-սովորող
20. Ռուստամյան Աշոտ-սովորող