• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մեղրաձոր» ուսումնահայրենագիտական ճամբարի հինգերորդ հերթը կազմակերպելու մասին

Կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական օրացույցով, «Ուսումնական ամառ 2015»-ով որոշված ամենամյա ուսումնա-հայրենագիտական «Մեղրաձոր» ճամբարի հինգերորդ հերթը կազմակերպել 2015թ. օգոստոսի 16-20-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Այդին կոչվող տարածքում։ Ճամբարի 5-րդ հերթափոխի գործունեությունն ապահովելու նպատակով.

  1. ճամբարի կազմակերպումը դիտել որպես ուսումնական նախագիծ.
  2. նախագծի ղեկավար նշանակել Գնել Հարությունյանին, օգնականներ՝ Առնոլդ Բլեյանին, Վահրամ Թոքմաջյանին.
  3. Գնել Հարությունյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը և աշխատակարգը (հավելված 1), ճամբարականների կազմը (հավելված 2)՝ նրանց տրամադրելով անհատական ուղեգիր.
  4. կեցության ծախսերը կատարել ծնողների միջոցներով, 6.000 դրամի սահմանում.
  5. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Գնել Հարությունյանին, Վահրամ Մարտիրոսյանին, Առնոլդ Բլեյանին, Արման Երանոսյանին, Սոնա  Փափազյանին, Տաթև Աբրահամյանին և Աշխեն Թադևոսյանին տրամադրում է դրամական օգնություն.
  6. ճամբարակաների տեղափոխումը կազմակերպել օգոստոսի 16-ին, ժամը՝ 9.00 Ս. Երրորդություն եկեղեցու մոտից Պաշտմանության նախարարության տրամադրած ավտոբուսով.
  7. Հրաչ Առաքելյանին՝ գույքի տեղափոխումը կազմակերպել օգոստոսի16-ին, ժամը՝ 9.00 Ս. Երրորդություն եկեղեցու մոտից կրթահամալիրի արշավախմբային ավտոբուսով՝ԿՎԶ604 ՍՏ65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07), վերադարձը՝ օգոստոսի 17-ին, ժամը՝ մինչև 20.00.
  8. ճամբարի պատասխանատուի միջոցով  հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց  ծնողներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

 

Հավելված 1

Ճամբարի մասնակիցների ցուցակ

1. Գնել Հարությունյան - ճամբարի պետ 
2. Առնոլդ Բլեյան – ջոկատավար
3. Վահրամ Թոքմաջյան – ջոկատավար
4. Արման Երանոսյան – ջոկատավար
5. Սոնա  Փափազյան – ջոկատավար
6. Տաթև Աբրահամյան – ջոկատավար
7. Աշխեն Թադևոսյան – ջոկատավար
8. Նունե Գևորգյան-խոհարար
9. Լուսինե Կարապետյան- ծնող
10. Գոռ Առաքելյան-սովորող
11. Անահիտ Մկրտչյան-սովորող
12. Միլենա Հարությունյան-սովորող
13. Արտյոմ Ստեփանյան-սովորող
14. Արսեն Մելքումյան-սովորող
15. Հրաչյա Կարապետյան-սովորող
16. Սերգեյ Սանախչյան-սովորող
17. Տիգրան Արզումանյան-սովորող
18. Դավիթ Տեր-Թորոսյան-սովորող
19. Շուշան Ալեքսանյան-սովորող
20. Հրաչյա Աբգարյան -սովորող
21. Սարգիս Մանուկյան-սովորող
22. Տարոն  Ումրոյան-սովորող
23. Վանուշ Պապիկյան-սովորող
24. Վովա Ռափյան-սովորող-սովորող
25. Հովհաննես Իխտիարյան-սովորող
26. Էդուարդ Հովհաննիսյան-սովորող
27. Էդուարդ Գասպարյան-սովորող
28. Սանասար Գևորգյան-սովորող
29. Սոնա Սահակյան-սովորող
30. Նարեկ Խլոյան-սովորող
31. Էնրի Վարդանյան-սովորող
32. Վահագ Գրիգորյան-սովորող
33. Մարտին Մկրտչյան-սովորող
34. Վարդան Ղազարյան-սովորող

Հավելված 2

Ճամբարի ծրագիր և ժամանակացույց

Oր առաջին, 16.08

9:00   մեկնում Երևանից`Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:00 - 11:30  կանգառ Մարմարիկ գետի ափին
12:00 - 13:00  ժամանում և տեղավորում ճամբարում, նախապատրաստում ճաշին
13:00 - 14:00  ճաշ
14:00 - 15:00  ծանոթացում տեղանքին, էկոլոգիական նախագծի իրականացում
15:00   ճանապարհում 4-րդ փուլի ճամբարականներին
15:30 - 16:30  լող
16:30 - 17:00  հանգիստ
17:00 - 18:30  մարզական խաղեր
18:30 - 19:00  նախապատրաստում ընթրիքին
19:00 - 20:00  ընթրիք
20:00 - 22:00  խարույկ, օրվա ամփոփում
22:00   քուն

Oր երկրորդ, 17.08 

08:00 - 09:30  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30 - 12:30 այցելություն գյուղ, ծանոթացում գյուղին, հնավայրերին, ազգագրական աշխատանք
12:30 - 13:00  նախապատրաստում ճաշին
13:00 - 14:00  ճաշ
14:00 - 18:00  արշավ Մարմարիկի ջրամբար
18:30 - 19:00  նախապատրաստում ընթրիքին
19:00 - 20:00  ընթրիք
20:00 - 22:00  խարույկ, օրվա ամփոփում
22:00   քուն
Օր երրորդ, 18.08

08:00 - 09:30  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30 - 13:00  արշավ Թեժառույքի վանք
13:00 - 13:30  նախապատրաստում ճաշին
13:30 - 15:00  ճաշ, հանգիստ
15:00 - 16:00  նետաձգություն
16:00 - 17:00  լող
17:00 - 18:30  քայլարշավ մոտակա անտառ
18:30 - 19:00  նախապատրաստում ընթրիքին
19:00 - 20:00  ընթրիք
20:00 - 22:00  խարույկ, մտախաղեր,շախմատ
22:00   քուն

Օր չորրորդ, 19.08

08:00 - 09:30  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
10:00 - 12:00  բլուրի հաղթահարում,
12:30 - 13:00  նախապատրաստում ճաշին
13:00 - 15:00  ճաշ
15:00 - 16:00  նետաձգություն
16:00 - 17:00  լող
17:00 - 18:00  նկարչական պլեներ
18:30 - 19:00  նախապատրաստում ընթրիքին
19:00 - 20:00  ընթրիք
20:00 - 22:00  խարույկ, մտախաղեր,շախմատ
22:00   քուն

Օր հինգերորդ, 20.08

08:00 - 09:30  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30 - 10:00  էկոլոգիական աշխատանք, տարածքի մաքրում
10:00 - 11:00  ճամբարի հավաքում
11:00   մեկնում
12:00 - 16:00  Սևանի հանրային լողափ, լող, հանգիստ
16:00   Մեկնում Երևան