• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտակարգ պատահարի մասին

Քոլեջի նախակրթարանի սան  Սամվել Արզումանյանի ծնողը օգոստոսի 12-ին հայտնաբերել է, որ այդ օրվա ճաշացանկով նախատեսված, երեխաներին բաժանվող շոկոլադը որդնած է: Ստանալով արտակարգ պատահարի մասին Քոլեջի ղեկավար Նվարդ Սարգսյանի հաղորդումը, հանձնարարել եմ պատասխանատուներին ներկայացնել պարզաբանումներ, կատարել ուսումնասիրություններ (կցվում են): Լրացուցիչ խոսել եմ հաշվապահ Քնարիկ Գևորգյանի, գնումների համակարգող Ցոլակ Հակոբյանի, խոհարար Մարիետա Թադևոսյանի հետ: Դրանց արդյունքում

  1. Մարիետա Թադևոսյանին հայտարարում եմ խիստ նկատողություն շոկոլադի (մթերքի) ստացման և պահպանման կարգը խախտելու համար՝ դրանով երեխաների առողջությանը իրական վտանգ ստեղծելու համար.
  2. նշում եմ դպրոցի ղեկավար Նաիրա Նիկողոսյանի, առողջագետ Անուշ Աղաբաբյանի և բուժքույր Զոյա Ժամկոչյանի անբավարար հսկողությունը մթերքի պահպանման և իրացման նկատմամբ.
  3. անթույլատրելի եմ համարում մթերքի ստացման և պահպանման միասնական կարգի բացակայությունը, խոհարարների, սննդի կազմակերպման այլ պատասխանատուների անբավարար գիտելիքները.
  4. գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին, Աիդա Պետրոսյանին առաջարկում եմ մինչև ս.թ. օգոստոսի 27-ը ներկայացնել.
  • սննդի կազմակերպման պատասխանատուների ուսուցման կարճատև դասընթացի ծրագիր և իրականացնել.
  • սննդամթերքի ստացման և պահպանման կարգի նախագիծը:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան