• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտակարգ պատահար

Հարգելի տիար, տեղեկացնում եմ Ձեզ, որ 12.08.2015թ. քոլեջի նախակրթարանում գրանցվել է արտակարգ պատահար: Հետճաշիկի ժամանակ, մենյույով նախատեսված շոկոլադե սալիկները բաժանելիս, ծնողներից մեկը նկատել է, որ սալիկը որդնած է: Շոկոլադը չի բաժանվել սաներին: Դեպքի մասին ինձ տեղեկացրել են, հանդիպել եմ վրդովված ծնողի հետ: Հանդիպել ենք նաև խոհարար Մարիետի, տիկին Զոյայի հետ, պատահարի մասին տեղեկացրել ենք նաև հաշվապահներին:

Քոլեջի ղեկավար՝ Նվարդ Սարգսյան

Շնորհակալ եմ Սամվել Արզումանյանի ծնողին: Ճիշտ է, որ ամենաարդյունավետը եղել և մնում է ծնողական վերահսկողությունը, ահա ինչու սննդի կազմակերպումն իր բոլոր փուլերում պիտի լինի ամենաթափանցիկը, մատչելի վերահսկման համար յուրաքանչյուր ծնողին, ուսուցչին: Սպասում եմ նաև կրտսեր դպրոցների ղեկավարների, առողջագետ Անուշ Աղաբաբյանի, խոհարարների բացատրություններին:
Քնարիկ Գևորգյանը, Ցոլակ Հակոբյանը, հենց հիմա՝ ժամը 15.15 րոպե, պարզում են պատահարի հետ կապված ամեն ինչ՝ երբ  է ստացել շոկոլադը, որ կազմակերպությունից, որքան: Մեր մյուս դպրոցներում ճշտում եք վիճակը, կապվում եք մատակարարի հետ, կանչում եք նրան, գրավոր ներկայացնում եք բացատրություն մինչև ժամը 16.00: Թողեք ամեն ինչ, զբաղվեք պատահարով:

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան