• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մեղրաձոր» ուսումնահայրենագիտական ճամբարի չորրորդ հերթը կազմակերպելու մասին

Կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական օրացույցով, «Ուսումնական ամառ 2015»-ով որոշված ամենամյա ուսումնա-հայրենագիտական «Մեղրաձոր» ճամբարի չորրորդ հերթը կազմակերպել 2015թ. օգոստոսի 12-16-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Այդին կոչվող տարածքում։ Ճամբարի 4-րդ հերթափոխի գործունեությունն ապահովելու նպատակով.

  1. ճամբարի կազմակերպումը դիտել որպես ուսումնական նախագիծ.
  2. նախագծի ղեկավար նշանակել Գնել Հարությունյանին, օգնականներ՝ Շամիրամ Պողոսյանին, Վարդուհի Հայրյանին.
  3. Գնել Հարությունյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը և աշխատակարգը (հավելված 1), ճամբարականների կազմը (հավելված 2)՝ նրանց տրամադրելով անհատական ուղեգիր.
  4. կեցության ծախսերը կատարել ծնողների միջոցներով, 6.000 դրամի սահմանում.
  5. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Գնել Հարությունյանին, Շամիրամ Պողոսյանին, Վարդուհի Հայրյանին տրամադրում է դրամական օգնություն.
  6. ճամբարակաների տեղափոխումը կազմակերպել օգոստոսի 12-ին, ժամը՝ 9.00 Ս. Երրորդություն եկեղեցու մոտից Պաշտմանության նախարարության տրամադրած ավտոբուսով, գույքի տեղափոխումը՝ կրթահամալիրի արշավախմբային ավտոբուսով՝ ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07) սովորողների միջոցներով.
  7. ճամբարի պատասխանատուի միջոցով  հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց  ծնողներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

 

Հավելված 1

Ճամբարի մասնակիցների ցուցակ

  1. Գնել Հարությունյան - ճամբարի պետ 
  2. Շամիրամ Պողոսյան – ջոկատավար
  3. Վարդուհի Հայրյան – ջոկատավար
  4. Գոհար Սմբատյան - ծնող
  5. Կարեն Մարգարյան - սովորող
  6. Սարգիս Մարգարյան  -  սովորող
  7. Լիլիթ Հովհաննիսյան – ծնող
  8. Մերի Ղազարյան - սովորող
  9. Անգելինա Ղազարյան - սովորող
  10. Դավիթ Խաչատրյան - սովորող
  11. Արման Հարությունյան - սովորող
  12. Գոռ Զախարյան - սովորող
  13. Էդմոնդ Պապիկյան – սովորող
  14. Կարեն Սարգսյան - սովորող
  15. Արեգ Տոնոյան – սովորող
  16. Նարեկ Արշակյան  - սովորող
  17. Հայկ Արշակյան – սովորող
  18. Վարդան Արամյան – սովորող
  19. Էրիկա Գրիգորյան – սովորող
  20. Գոհարիկ Մարգարյան – սովորող
  21. Անի Թադևոսյան – սովորող
  22. Թագուհի Միրզոյան – սովորող
  23. Մկրտչյան Մարատ – սովորող
  24. Ներսիսյան Վահե - ծնող
  25. Հայրյան Լուսինե - ծնող
  26. Գրիգորյան Աշոտ - ծնող

 

Հավելված 2

Ճամբարի ծրագիր և ժամանակացույց

Oր առաջին, 12.08
9:00. մեկնում Երևանից`Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11;00-11:30. կանգառ Մարմարիկ գետի ափին
12:00-13:00 ժամանում և տեղավորում ճամբարում, նախապատրաստում ճաշին
13:00-14:00. ճաշ
14:00-15:00. ծանոթացում տեղանքին, էկոլոգիական նախագծի իրականացում
15:00. ճանապարհում 1-ին փուլի ճամբարականներին
15:30-16:30. լող
16:30-17:00. հանգիստ
17:00-18:30.մարզական խաղեր
18:30-19:00. նախապատրաստում ընթրիքին
19:00-20:00. ընթրիք
20:00-22:00. խարույկ, օրվա ամփոփում
22:00. քուն

Oր երկրորդ, 13.08 

08:00-09:30. վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30-12:30. այցելություն գյուղ, ծանոթացում գյուղին, հնավայրերին, ազգագրական աշխատանք
12:30-13:00. նախապատրաստում ճաշին
13:00-14:00. ճաշ
14:00-18:00. արշավ Մարմարիկի ջրամբար
18:30-19:00. նախապատրաստում ընթրիքին
19:00-20:00. ընթրիք
20:00-22:00. խարույկ, օրվա ամփոփում
22:00. քուն
Օր երրորդ, 14.08
08:00-09:30. վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30-13:00. արշավ Թեժառույքի վանք
13:00-13:30. նախապատրաստում ճաշին
13:30-15:00. ճաշ, հանգիստ
15:00-16:00. նետաձգություն
16:00-17:00. լող
17:00-18:30. քայլարշավ մոտակա անտառ
18:30-19:00. նախապատրաստում ընթրիքին
19:00-20:00. ընթրիք
20:00-22:00. խարույկ, մտախաղեր,շախմատ
22:00. քուն

Օր չորրորդ, 15.08

08:00-09:30. վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
10:00-12:00. բլուրի հաղթահարում,
12:30-13;00. նախապատրաստում ճաշին
13:00-15:00. ճաշ
15:00-16:00. նետաձգություն
16:00-17:00. լող
17:00-18:00. նկարչական պլեներ
18:30-19:00. նախապատրաստում ընթրիքին
19:00-20:00. ընթրիք
20:00-22:00. խարույկ, մտախաղեր,շախմատ
22:00. քուն

Օր հինգերորդ, 16.08

08:00-09:30. վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30-10:00. էկոլոգիական աշխատանք, տարածքի մաքրում
10:00-11:00. ճամբարի հավաքում
11:00. մեկնում
12:00-16:00. Սևանի հանրային լողափ, լող, հանգիստ 16:00. Մեկնում Երևան