• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնահայրենագիտական ճամբար կազմակերպելու մասին

Կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական օրացույցով «Ուսումնական ամառ 2015»-ով որոշված ամենամյա ուսումնա-հայրենագիտական ճամբարը կազմակերպել 2015թ հուլիսի 31-ից օգոստոսի 24-ը, 6 հերթափոխով, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Այդին կոչվող տարածքում։ Մեկնարկը՝ հուլիսի 31-ին։

Ճամբարի 1-ին հերթափոխի (հուլիսի 31-օգոստոսի 4) գործունեությունն ապահովելու նպատակով.

  1. ճամբարի կազմակերպումը դիտել որպես ուսումնական նախագիծ.
  2. նախագծի ղեկավար նշանակել Կարինե Պետրոսյանին, օգնական՝ Նաիրա Հարությունյանին.
  3. Կարինե Պետրոսյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը և աշխատակարգը (հավելված 1), ճամբարականների կազմը (հավելված 2)՝ նրանց տրամադրելով անհատական ուղեգիր.
  4. կեցության ծախսերը կատարել ծնողների միջոցներով, 6.000 դրամի սահմանում.
  5. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Կարինե Պետրոսյանին և Նաիրա Հարությունյանին տրամադրում է դրամական օգնություն.
  6. Կարինե Պետրոսյանի հայտով ճամբարին տրամադրել նոթբուք, վրաններ, քնապարկեր.
  7. Ճամբարակաների տեղափոխումը կազմակերպել հուլիսի 31-ին, ժամը՝ 9.00 Ս. Երրորդություն եկեղեցու մոտից Ford 34 DT 043 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան (095 48 28 96), գույքի տեղափոխումը՝ կրթահամալիրի արշավախմբային ավտոբուսով՝ ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07) սովորողների միջոցներով.
  8. ճամբարի պատասխանատուի միջոցով  հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց  ծնողներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան