• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հնդկացիական իմաստություն

Նստած Ցուլ, Սիտլ, Սպիտակ Ամպ և
19-րդ դարի ուրիշ հնդկացի առաջնորդներ

Ռուսալեզու կայքից թարգմանեցին
Մարտիրոսյան Ջուլիետան, Մովսիսյան Նելլին,
Մնացականյան Համեստը. 11-2 դաս.

Ճշմարտությունն ասելու համար շատ բառեր պետք չեն։
Ի՞նչ է կյանքը: Դա կայծոռիկի լույսն է գիշերում։ Դա բիզոնի շնչառությունն է ձմռանը: Դա խոտին փռված և մայրամուտին հալչող ստվերն է: Սիրի՛ր հողը: Դու դա չես ժառանգել քո ծնողներից, դու դա պարտքով ես տալիս քո զավակներին: Երբ կհատվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կորսաք վերջին թռչունը, այդ ժամ կհասկանաք, որ փողը չի ուտվի:
Ամուսնական առաջին տարում երիտասարդները նայել են մեկը մյուսին և մտածել` արդյոք իրենք երջանիկ կլինեն: Եթե ոչ, հրաժեշտ են տվել իրար և փնտրել նոր զուգընկեր: Եթե նրանք ստիպված լինեին միասին ապրել անհամաձայնությամբ, մենք կլինեինք նույնքան հիմար, որքան սպիտակ մարդը:
Մեծ ոգին անկատար է: Նա ունի լուսավոր և մութ կողմեր: Երբեմն մութ կողմն ավելի շատ գիտելիք է մեզ տալիս, քան լուսավորը: Նույնիսկ լռությունդ աղոթքի մի մաս կարող է լինել: Ամեն առարկայում գիտելիք կա պահված: Կար ժամանակ, որ աշխարհը գրադարան էր: Մենք չենք ուզում եկեղեցիներ, որովհետև դրանք Աստծո մասին վիճել են սովորեցնում:
Երբ մեռնում է լեգենդը, և վերանում են երազանքները, աշխարհում ոչ մի մեծություն չի մնում:
Մի «վերցրու» -ն երկու «ես կտամ»-ից լավ է: Մի՛ հետևիր ինձ. հնարավոր է` ես քեզ չառաջնորդեմ: Մի՛ գնա իմ առջևից. հնարավոր է` ես չհետևեմ քեզ: Քայլի՛ր կողքովս, և կլինենք մի ամբողջություն:
Ճշմարիտն այն է, ինչին հավատում են մարդիկ: Նույնիսկ փոքրիկ մուկը մոլության իրավունք ունի:
Ես ցավում եմ, երբ հիշում եմ` ինչքան շատ լավ խոսքեր են ասվել, և որքան խոստումներ են խախտվել: Այս աշխարհում չափազանց շատ են խոսում նրանք, ովքեր ընդհանրապես խոսելու իրավունք չունեն:
Թող իմ թշնամին ուժեղ ու սարսափելի լինի: Եթե ես հաղթեմ նրան, չեմ ամաչի:
Նա ով պատմություններ է պատմում, ինքն է ղեկավարում աշխարհը:
Ձգտիր իմաստության, ոչ թե գիտելիքի: Գիտելիքը անցյալն է, իմաստությունը` ապագան:
Երբ ծնվեցիր, դու լաց էիր լինում, իսկ աշխարհը ծիծաղում էր: Ապրիր այնպես, որ երբ մեռնես, դու ծիծաղես, իսկ աշխարհը լաց լինի: