• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հուլիսյան արտագնա ճամբարի կազմակերպման մասին

2015թ. հուլիսի 24-25-ին Ծաղկաձորում ուսումնական, հայրենագիտական ճամբարի իրականացման նպատակով.

  1. հաստատում եմ մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. նախագծի ղեկավար եմ նշանակում Անահիտ Մելքոնյանին, օգնական՝ Թամար Ղահրամանյանին.
  3. հաստատում եմ նախագծի ծրագիրը (հավելված 2).
  4. նախագծի մասնակիցների մեկնումը 2015թ. հուլիսի 24-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը՝ հուլիսի 25-ին, ժամը՝ մինչև 19.00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Sprinter մակնիշի մեքենայով, վարորդ` Նորայր Արզումանյան, (հեռ. 098 90 14 73)
  6. Սնունդը և գիշերկացը ՝ ծնողների միջոցներով.
  7. Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 
հավելված 1
Ճամփորդության մասնակիցների ցուցակ

  1. Գրիգորյան Արթուր
  2. Գալստյան Արմեն
  3. Մարդանյան Ռազմիկ
  4. Սահակյան Աղավնի
  5. Պետրոսյան Աննա
  6. Գևորգյան Անի
  7. Աղաջանյան Ելիզավետա
  8. Մանգասարյան Սվետլանա
  9. Հայրապետյան Արթուր
  10. Մխիթարյան Մինաս
  11. Աղաջանյան Էրիկ
  12. Խաչատրյան Համլետ
  13. Սարգսյան Սարգիս

հավելված 2
Ծրագիր

  Օր առաջին  24.07.2015թ.

09.00 մեկնում  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ճանապարհին կանգառ Պտղնի տաճարում
11:00 - 13:00 տեղավորում, ծանոթություն, նախաճաշ
13:00 - 14:00  այցելություն կարի արտադրամաս /Անի Դավթյանի ուղեկցությամբ/
14:00 - 15:00  այցելություն Օրբելու տուն-թանգարան
15:00 - 16:00  ճաշ, հանգիստ
16:00 - 18:00  այցելություն Կեչառիսի վանքային համալիր, գրողների տուն
18:00 - 20:00  քայլարշավ երեկոյան Ծաղկաձորում
20:00 - 21:00  ընթրիք
21:00-ից  խաղեր, ֆիլմի դիտում

Օր երկրորդ  25.07.2015թ.

08:00 - 08:30  վերկաց, առավոտյան մարզանք
08:30 - 09:30  նախաճաշ
10:00 - 13:00  քայլարշավ, այցելություն ճապանուղի
13:00 - 14:00  ճաշ
14:00 - 19:00  տունդարձ, կանգառ Հանքավանում, լող, այցելություն Խուտոր ջուր
19:00  ժամանում Երևան