• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստում

Հուլիսի 20-23-ը Մեդիակենտրոնում կազմակերպվեց կրթահամալիր դիմած մասնագետների մեդիահմտությունների վերապատրաստման դասընթացը: Արդեն 10-րդ խումբն է, որ վերապատրաստումների շնորհիվ բարելավում է իրենց մեդիահմտությունները, ծանոթանում կրթահամալիի հեղինակային կրթական ծրագրերին, ժամանակակից ուսուցման ձևերին: Վերապատրաստման առաջին իսկ օրվանից վերապատրաստման 7 մասնակիցն էլ իրենց բլոգներով անդամագրվեցին բլոգոլորտի մեծ տիրույթին.

  1. Տաթևիկ Ղահրամանյան-տիֆլոմանկավարժ, նախադպրոցական կրթություն,
  2. Տաթև Խաչիկյան-պատմաբան,
  3. Տիգրան Սարդարյան-մաթեմատիկայի մասնագետ,
  4. Վանիկ Գաբրիելյան-իրավագիտության, հասարագիտության մասնագետ,
  5. Ալլա Մկրտչյան-բանասեր,
  6. Աղասի Մարգարյան-պատմաբան,
  7. Աննա Մկրտումյան-դասվար:

Ծանթացան բլոգի տեսակներին, յուրահատկություններին, սովորեցին բլոգում նյութեր, նկարներ, վիդոներ հրապարակել, կատարել կառուցվածքային փոփոխություններ, ծանոթացան բլոգի որոնողական առաջխաղացման գաղափարին:

Սովորեցին պատրաստել տեսանյութեր, հրապարակել youtube.com կայքում.

Ծանոթացան google-ի առցանց հարթակին, սովորեցին ստեղծել առցանց փաստաթուղթ, դա տեսնելու հնարավորություն տալ այլոց, պատրաստել առցանց ինտերակտիվ թեստեր.

Ծանթացան smart notebook 11 ծրագրին, ծրագրի բոլոր գործիքներին ու ֆունկցիաներին, սովորեցին աշխատել ծրագրով.

Դասընթացավար՝ Հերմինե Անտոնյան