• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հասարակագիտական եռօրյա ճամբար կազմակերպելու մասին

Հանրային կապերի և քաղաքացիական կրթության ուսումնական կենտրոնի ղեկավար Վահրամ Թոքմաջյանն առաջարկում է հուլիսի 26-28-ին կրթահամալիրում կազմակերպել հասարակագիտական եռօրյա ճամբար։ Այդ նպատակով.

  1. Ճամբարի ծրագրի մշակումն ու կազմակերպումը դիտել որպես ուսումնական նախագիծ. նախագծի ղեկավար նշանակել Վահրամ Թոքմաջյանին.
  2. ընդունել ի գիտություն, որ նախագծին գործընկեր կազմակերպություն է հանդես գալիս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, նրա «Զարթոնքի սերունդ» հեռուստախաղը.
  3. նախագծի կազմակերպումը, սպասարկումը հանձնել ավագ դպրոցի սովորողներին, շրջանավարտներին (հավելված 1).
  4. ճամբարի բովանդակության մեջ ներառել հանրակրթական հասարակագիտական դասընթացների ծրագրերի քննարկումներ, դրանց ուսուցման նախագծային-մրցաշարային կազմակերպման հարցերը, փորձի ներկայացում.
  5. մասնակիցների համար կազմակերպել շախմատի, մարզական, երաժշտական, ժամանցային ընդմիջումներ.
  6. ճամբարը կազմակերպել Մայր դպրոցում. ճամբարի էլեկտրոնային տարածքը համարել հանրային կապերի և քաղաքացիական կրթության ուսումնական կենտրոնի բլոգը.
  7. Վահրամ Թոքմաջյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի մանրամասն ծրագիրը, աշխատակարգը (հավելված 2), մասնակիցների ցուցակները (հավելված 3).
  8. մասնակիցների սնունդը կազմակերպել կրթահամալիրի ծախսային ծրագրերի «Վերապատրաստում» ուղղությունից, հուլիսի 25-ին՝ Գեղարվեստի դպրոցում, հուլիսի 26-ին՝ Նոր դպրոցում, ճաշ և սուրճ՝ յուրաքանչյուրին 500 դրամի չափով.
  9. մարզերից եկող մասնակիցներին Վահրամ Թոքմաջյանի հայտով ընդունել կրթական փոխանակումների Հիմնական դպրոցի կացարանում. կազմակերպել նրանց նախաճաշը և ընթրիքը՝ յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով. հյուրընկալության պատասխանատու՝ Թամար Մարիմյան.
  10. նախագծի կազմակերպչի և սեմինարավար մանկավարժական աշխատողներին կրթահամալիրում սահմանված կարգով նշանակվող  լրավճարները  հատկացնել օգոստոս ամսվա աշխատավարձի հետ.
  11. ապահովել նախագծի ամենօրյա լուսաբանումը բլոգում և mskh.am-ում:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան